ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ կետով, որոշում եմ.
1. Մեղրու շրջանում հայտարարել արտակարգ դրություն, երեք ամիս ժամանակով` սահմանելով պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Արտակարգ դրության պարետ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Անդրանիկ Գրիգորի Քոչարյանին:
3. Սույն հրամանագրի իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:
4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
16 դեկտեմբերի 1991 թ. ՆՀ-35 |