ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2014 թվականի N 123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 880-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2012-2013 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 880-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «2012-2013 թվականների» բառերը փոխարինել «2014-2015 թվականների» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. «Ժամկետը» սյունակում «2012-2013 թթ.» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբեր» բառերով,
բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 18 Երևան |