Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.01/2(481).1 Հոդ.15.3
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2013
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 36-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 26-Ն որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

2011 թվականի մարդահամարի աշխատանքների ավարտի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի գործառնական ստորաբաժանումը լուծարել 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան