ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2014 թ. |
N 122-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալ»,
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 12.1-ին, 12.2-րդ, 12.3-րդ, 12.4-րդ, 12.5-րդ, 12.6-րդ կետերով.
«12.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվում են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար։
12.2) «Արգիշտի առաջին» հուշամեդալը «ԱՐԳԻՇՏԻ Ա» մակագրությամբ ժապավենից կախված շրջանաձև հուշամեդալ է, որի կենտրոնում պատկերված է Արգիշտի Ա թագավորի դիմաքանդակը։
12.3) Հուշամեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից։
12.4) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը։
12.5) «Արգիշտի առաջին» հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը։
12.6) «Արգիշտի առաջին» հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում»։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|