ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2014 թվականի N 133-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Զիլ-130 մակնիշի ԿՕ-002 տեսակի` 950 000 դրամ հաշվեկշռային մնացորդային արժեքով (թողարկման տարեթիվը` 1986 թվական, ամրաշրջանակը` 2563036, շարժիչի համարը` 772262) տրանսպորտային միջոցը և 12 000 հատ` յուրաքանչյուրը` 0.5 x 3 = 1.5 քառ. մետր մակերեսով, 44.3 կիլոգրամ քաշով` 44.3 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, 1 620 հատ` յուրաքանչյուրը` 0.5 x 1.5 = 0.75 քառ. մետր մակերեսով, 22.15 կիլոգրամ քաշով` 22.15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով մետաղյա թիթեղները, լրակազմ հանդիսացող 7 000 հատ փականները` ընդհանուր` 567 483 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|