Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 314-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2014-11.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.15/2(481) Հոդ.10
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014002

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 314-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՏԵՍՔՈՎ ՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման միասնական ընթացակարգ,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, և

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարվելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը» կանոնակարգ 10/08-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 314-Ն որոշմամբ

__________________________

Արթուր Ջավադյան

Հաստատված էուղղ.

ՀՀ ֆինանսների նախարար՝

_______________

 Դավիթ Սարգսյան

 «…..» .………….. 2013 թ.

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10/08

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ՏԵՍՔՈՎ ՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգով կարգավորվում է կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո՝ մասնակցի կողմից միանվագ վճարի տեսքով կենսաթոշակի ստացման դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից միանվագ վճարի կատարման կարգը:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները՝

1) Կանոնակարգ 10/07՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու, կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, կենսաթոշակի տեսակ ընտրելու, նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու, մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը ստանալու դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07։

3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Մասնակիցը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միանվագ վճար ստանալու իրավունք ձեռք է բերում, եթե լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը և մասնակցի միջոցները, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը.

1) փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, կամ

2) գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը:

 

ԳԼՈՒԽ 4. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԸ

 

5. Մասնակիցն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միանվագ վճար ստանալու համար մասնակիցների ռեեստրը վարողին Կանոնակարգ 10/07-ով սահմանված ձևով և կարգով ներկայացնում է կենսաթոշակի տեսակի ընտրության դիմում։

 

ԳԼՈՒԽ 5. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում կազմակերպում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումով նախատեսված չափով մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումում նշված մասնակցի բանկային հաշվին:

7. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողը որոշում է ընդունում հատուցման դեպքի առկայության մասին, և հատուցման դեպքի առկայության պարագայում մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային կենսաթոշակը միանվագ վճարի տեսքով վճարելիս սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումով նախատեսված չափով մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումից ստացված գումարին միացնում է օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ստացած հատուցման գումարը:

8. Միանվագ վճարը կատարվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմումով նախատեսված չափով: