ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԵՏԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ՝ 2016-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության 6-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 24 հավելված), ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու կապակցությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Համաձայն հավելվածի՝ փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 13 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար ծրագրում։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 39 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջ բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար ծրագրում կատարվող
1. Ծրագրի անձնագրի մեջ՝
ա) համատեղ մշակողներին վերաբերող դիրքը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն.».
բ) Ծրագրի իրականացման հսկողությանը վերաբերող դիրքը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն և Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն առընթեր ավտոմոբիլային ու ջրային տրանսպորտի պետական գործակալություն.»։
2. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ З1 ենթաբաժնով «31. Ավտոմոբիլային տրանսպորտը Ղրղզստանի Հանրապետությունում
2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրումների ծավալը կազմել է 39,4 մլն տ, իսկ բեռնաշրջանառությունը՝ 1,4 մլրդ տ/կմ (սույն Ծրագրի հավելվածի 1-ին և 2-րդ աղյուսակներ)։
Տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրվող բեռների ընդհանուր ծավալի 95-97 տոկոսից ավելին բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին։
Ներկայումս բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների հանրապետական պարկն ունի մոտ 115 հազ. բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներ և մոտ 34 հազ. կցորդներ ու կիսակցորդներ և հիմնականում բաղկացած է Եվրո-2, Եվրո-3 և Եվրո-4 էկոլոգիական դասերի տրանսպորտային միջոցներից։
Ավտոմոբիլային ոլորտում ընդգրկված են բեռ փոխադրող 114 իրավաբանական անձինք, որոնցից 85-ը մտնում են Ղրղզստանի Հանրապետության Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի կազմի մեջ։
ՄՃՓ համակարգով փոխադրումներ է իրականացնում գրեթե 4 100 բեռնատար ավտոտրանսպորտային միջոց։
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրումների միջին հեռավորությունը 2014 թվականին կազմել է 1 123,3 կմ։
Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրումներն իրականացվում են 40 օտարերկրյա պետությունների տարածքներով։
Ղրղզստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում է 34 000 կմ, որից 5 700 կմ-ը դասվում են հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների և 9 000 կմ-ը՝ տեղական ավտոմոբիլային ճանապարհների շարքին։
Ղրղզստանի Հանրապետության տարածքով անցնում են միջազգային տրանսպորտային հետևյալ միջանցքները. Բիշկեկ – Օշ – 672 կմ, Բիշկեկ – Կորդայ՝ 16 կմ, Բիշկեկ – Չալդիբար (Ղարա–Բալթա – Չալդիբար հատվածը)՝ 88 կմ, Բիշկեկ – Նառին – Թորուգարտ՝ 539 կմ, Թարազ – Թալաս – Սուուսամիր՝ 199 կմ, Օշ – Սարիտաշ – Իրկեշտամ՝ 258 կմ, Օշ – Իսֆանա՝ 362 կմ, Սարիտաշ – Կարամիկ – Տաջիկստանի Հանրապետության հետ սահման՝ 136 կմ։
Ղրղզստանի Հանրապետությունում միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում է 4 163 կմ, հանրապետական նշանակության՝ 5 678 կմ, տեղական նշանակության՝ 8 969 կմ։ Դրանցից ընդհանուր օգտագործման կոշտ ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում է 7 228 կմ, այդ թվում՝ ցեմենտ–բետոնային ծածկույթով՝ 11 կմ, ասֆալտ–բետոնային ծածկույթով՝ 4 969 կմ և սևամանրախճային ծածկույթով՝ 2 248 կմ։
Ղրղզստանի Հանրապետությունում մրցունակ հիմնական տրանսպորտային միջանցքներն են՝
Եվրոպա – Արևելյան Ասիա (Բիշկեկ – Նառին – Թորուգարտ ավտոմոբիլային ճանապարհով (երկարությունը՝ 539 կմ)՝ Եվրոպան կապում է Չինաստանի և Արևելյան Ասիայի հետ։ Երթուղին անցնում է Ռուսաստանի Դաշնության սահմանից Ղազախստանի Հանրապետությունով և Ղրղզստանի Հանրապետությունով մինչև Չինաստան.
Միջերկրածովյան շրջան – Արևելյան Ասիա (Օշ – Սարիտաշ – Իրկեշտամ ավտոմոբիլային ճանապարհով (երկարությունը՝ 258 կմ)՝ Կովկասը և Միջերկրածովյան շրջանը կապում է Արևելյան Ասիայի հետ։ Երթուղին անցնում է Ադրբեջանի Հանրապետությունով, Ղազախստանի Հանրապետությունով, Թուրքմենստանով, Ուզբեկստանի Հանրապետությունով, Տաջիկստանի Հանրապետությունով, Ղրղզստանի Հանրապետությունով և Չինաստանով.
Ռուսաստանի Դաշնություն – Մերձավոր Արևելք և Հարավային Ասիա (Օշ – Սարիտաշ – Կարամիկ ավտոմոբիլային ճանապարհով)՝ Ռուսաստանի Դաշնությունը կապում է Պարսից ծոցի հետ։ Երթուղին անցնում է Ղազախստանի Հանրապետությունով, Ղրղզստանի Հանրապետությունով, Ուզբեկստանի Հանրապետությունով, Տաջիկստանի Հանրապետությունով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունով և Թուրքմենստանով.
Արևելյան Ասիա – Մերձավոր Արևելք և Հարավային Ասիա (Իրկեշտամ – Սարիտաշ – Կարամիկ ավտոմոբիլային ճանապարհով)՝ Արևելյան Ասիան Կենտրոնական Ասիայով կապում է Արաբական ծովի հետ։ Երթուղին անցնում է Չինաստանով, Ղրղզստանի Հանրապետությունով, Տաջիկստանի Հանրապետությունով և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունով։
Ղրղզստանի Հանրապետության ավտոմոբիլային միջանցքները և անդամ պետություններին կապող Ղրղզստանի Հանրապետության հիմնական ավտոմոբիլային ճանապարհներն են՝
Թարազ (Ղազախստանի Հանրապետություն) – Թալաս – Սուուսամիր (Բիշկեկ – Օշ).
Կեգեն (Ղազախստանի Հանրապետություն) – Բալիքչի (Բիշկեկ – Թորուգարտ)։»։
3. III բաժինը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն, Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն առընթեր Ավտոմոբիլային ու ջրային տրանսպորտի պետական գործակալություն.»։
4. V բաժնում՝
ա) վեցերորդ պարբերությունում «կամ Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «, կամ Հայաստանի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով.
բ) իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում գրանցված փոխադրողներին՝ Միության անդամ չհանդիսացող պետություններից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրումը Ռուսաստանի Դաշնության տարածքում ավարտելուց հետո դեպի գրանցման պետություն համընթաց ուղղությամբ բեռների կաբոտաժային ավտոմոբիլային 1 փոխադրում կատարել Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի, կամ Նովոսիբիրսկի, կամ Սվերդլովսկի մարզերի տարածքում.».
գ) տասներորդ պարբերությունը «Բելառուսի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետության,» բառերով.
դ) տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ռուսաստանի Դաշնության, կամ Բելառուսի Հանրապետության, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված փոխադրողներին Ղրղզստանի Հանրապետությունն իրավունք է տրամադրում Միության անդամ չհանդիսացող պետություններից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրումը Ղրղզստանի Հանրապետության տարածքում ավարտելուց հետո դեպի գրանցման պետություն համընթաց ուղղությամբ բեռների կաբոտաժային ավտոմոբիլային 1 փոխադրում կատարել Ղրղզստանի Հանրապետության Թալասի, կամ Չույի, կամ Իսսիկ–Կուլի մարզերի տարածքում.».
ե) տասներեքերորդ պարբերությունում «կամ Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «, կամ Հայաստանի Հանրապետության, կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով.
զ) տասնվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում գրանցված փոխադրողներին՝ Միության անդամ չհանդիսացող պետություններից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրումը Ռուսաստանի Դաշնության տարածքում ավարտելուց հետո դեպի գրանցման պետություն համընթաց ուղղությամբ բեռների կաբոտաժային ավտոմոբիլային 1 փոխադրում կատարել Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի, Նովոսիբիրսկի, Սվերդլովսկի մարզերի տարածքում.».
է) տասնյոթերորդ պարբերությունը «Բելառուսի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղստանի Հանրապետության,» բառերով.
ը) տասնյոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ռուսաստանի Դաշնության, կամ Բելառուսի Հանրապետության, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված փոխադրողներին Ղրղզստանի Հանրապետությունն իրավունք է տրամադրում Միության անդամ չհանդիսացող պետություններից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումը Ղրղզստանի Հանրապետության տարածքում ավարտելուց հետո դեպի գրանցման պետություն համընթաց ուղղությամբ բեռների կաբոտաժային ավտոմոբիլային 1 փոխադրում կատարել Ղրղզստանի Հանրապետության Թալասի, Չույի, Իսսիկ–Կուլի մարզերի տարածքում։».
թ) քսաներորդ պարբերությունը «Բելառուսի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետություն,» բառերով.
ժ) քսանմեկերորդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտելուց հետո» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետության,» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետության,» բառերով.
ժա) քսաներկուերորդ պարբերությունում՝
«Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտելուց հետո» բառերից հետո «կամ Բելառուսի Հանրապետության» բառերը փոխարինել «կամ Բելառուսի Հանրապետության, կամ Ղրղզստանի Հանրապետության» բառերով, «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող» բառերից հետո «կամ Բելառուսի Հանրապետության» բառերը փոխարինել «, կամ Բելառուսի Հանրապետության, կամ Ղրղզստանի Հանրապետության,» բառերով.
ժբ) քսաներկուերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
Բելառուսի Հանրապետությունում գրանցված փոխադրողներին՝ Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրումն ավարտելուց հետո դեպի գրանցման պետություն համընթաց ուղղությամբ բեռների կաբոտաժային ավտոմոբիլային 1 փոխադրում կատարել Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող կետերի միջև։
ժգ) քսաներեքերորդ պարբերությունը «Բելառուսի Հանրապետության տարածքում ավարտելուց հետո» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետության,» բառերով, «Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող» բառերից հետո լրացնել «, կամ Ղրղզստանի Հանրապետության,» բառերով։
5. VIII բաժնում՝
ա) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 1995 թվականի հունիսի 14-ի համաձայնագիրը (հոդված 9),
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 1997 թվականի ապրիլի 21-ի համաձայնագիրը (հոդված 9),
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 2002 թվականի ապրիլի 16-ի համաձայնագիրը (հոդված 9),
Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 2004 թվականի փետրվարի 25-ի համաձայնագիրը (հոդված 9).».
բ) տասներկուերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Ղրղզստանի Հանրապետությունում՝
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Ղրղզստանի Հանրապետության 2013 թվականի հուլիսի 19-ի թիվ 154 օրենքը (հոդված 44).»։
6. Նշված Ծրագրի հավելվածում՝
ա) 1–ին աղյուսակում՝
Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Ղրղզստանի Հանրապետություն |
26,1 |
35,6 |
36,4 |
38,4 |
39,4 |
150,96 %»; |
Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«Եվրասիական տնտեսական միություն |
8 327,4 |
7 416,5 |
8 370,8 |
8 794,6 |
8 857,6 |
106,37 %», |
բ) 2–րդ աղյուսակում՝
Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Ղրղզստանի Հանրապետություն |
0,8 |
1,3 |
1,3 |
1,4 |
1,4 |
175 %». |
Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«Եվրասիական տնտեսական միություն |
251,4 |
296,8 |
365,1 |
405,1 |
422,8 |
168,18 %», |
գ) 3–րդ աղյուսակում՝
Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Ղրղզստանի Հանրապետություն |
93,8 |
94,6 |
97,1 |
97,1 |
97,2 |
97,2 |
96,6»; |
Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«Եվրասիական տնտեսական միություն |
82,30 |
82,06 |
81,24 |
79,80 |
80,78 |
82,27 |
82,97»; |
դ) 4–րդ աղյուսակում՝
Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Ղրղզստանի Հանրապետություն |
52,29 |
51,64 |
63,41 |
62,20 |
58,82 |
58,33 |
55,78»; |
Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«Եվրասիական տնտեսական միություն |
10,15 |
10,41 |
10,35 |
10,86 |
12,53 |
13,29 |
14,01»; |
ե) Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո 5-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
|
«Ղրղզստանի Հանրապետություն |
22,9 |
28,6 |
30,5»; |
զ) 6–րդ աղյուսակում՝
Ղազախստանի Հանրապետությանը վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով
՝
|
«Ղրղզստանի Հանրապետություն |
93,9 |
123,4 |
112,8 |
102,0 |
101,7 |
105,3 |
101,5»; |
Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«Եվրասիական տնտեսական միություն |
102,4 |
101,4 |
80,9 |
104,4 |
112,9 |
105,1 |
100,5». |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|