Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-66
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.1992-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992.01/1-2(1005-1006) Հոդ.24
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.01.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում գտնվող մեքենաներում, սարքավորումներում, ինչպես նաև ջարդոններում ու թափոններում պարունակվող թանկարժեք մետաղների արդյունավետ օգտագործման նպատակով որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` անկախ ենթակայությունից ու սեփականության ձևից, ստեղծել հանձնաժողովներ ու մեկշաբաթյա ժամկետում գույքագրել իրենց հաշվեկշռում գտնվող այն մեքենաները, սարքավորումները, ինչպես նաև ջարդոնները և թափոնները, որոնք պարունակում են թանկարժեք մետաղներ:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ որոշման ընդունումը արգելել սույն հրամանագրի 1-ին կետում նշված նյութական արժեքների իրացումը և հանրապետության սահմաններից դուրսբերումը:

3. Հայաստանի հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող թանկարժեք մետաղներ պարունակող մեքենաների, սարքավորումների, ինչպես նաև ջարդոնների ու թափոնների հաշվառման, դրանցից թանկարժեք մետաղների կորզման, վերամշակման և հետագա տնօրինման կարգը:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

27 հունվարի 1992 թ.

ՆՀ-66