Գլխավոր տեղեկություն
Համար
N 445-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հոդ.38
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.12.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014057

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

18 դեկտեմբերի 2013 թ.

ք. Երևան

N 445-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնների 1.1 կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«բաժանորդ՝ բնական գազի պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.».

2) ուժը կորցրած ճանաչել Կանոնների 1.1 կետի 6-րդ, 9-րդ, 12-րդ պարբերությունները, 2.2, 2.3, 2.4 կետերը, 2.5 կետի երկրորդ և երրորդ պարբերությունները, 2.6, 2.7, 2.12, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16 կետերը, 3.19 կետի ա), 5.1 կետի գ) ենթակետերը, 5.3 կետը, 5.7 կետի գ), ե), 5.7.3. և 7.6 կետի գ) ենթակետը.

3) Կանոնների 1.1 կետը տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«բնակիչ-բաժանորդ՝ բնական գազի պահանջարկ ունեցող ֆիզիկական անձ, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր».

4) Կանոնների 1.1 կետի տասնհինգերորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«կազմակերպություն՝ բնական գազի պահանջարկ ունեցող իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.».

5) Կանոնների 1.1 կետը տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն՝ կազմակերպություն, որն օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով.».

6) Կանոնների 1.1 կետի քսաներորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքները, կամ առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.».

7) Կանոնների 2.16 կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.16. Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:».

8) Կանոնների 2.18 կետից հանել «ու տեխնիկական սպասարկման» բառերը.

9) Կանոնների 3.6 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.6. Մատակարարը պարտավոր է կատարել բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի պարբերական սպասարկման աշխատանքները` համաձայն Պայմանագրի պահանջների:».

10) Կանոնների 3.11 կետի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գազամատակարարման ժամանակավոր դադարեցման դեպքում գազամատակարարումը վերսկսվում է բաժանորդի դիմումի համաձայն`այն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում:».

11) Կանոնների 3.17 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.17. Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը:».

12) Կանոնների 4.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը` անկախ դրա պատկանելությունից, իսկ բնակչության դեպքում՝ նաև առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման ծախսերը կրում է մատակարարը: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերն իրականացվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով:».

13) Կանոնների 4.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.4. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, հերթական կամ արտահերթ ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց բաժանորդին նախապես ծանուցելու, եթե ակնհայտորեն հայտնաբերել է, որ բաժանորդը բնական գազը սպառում է առևտրային հաշվառքի սարքի խախտմամբ: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին բաժանորդին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները».

14) Կանոնների 4.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը կամ ստուգաչափմանը բաժանորդի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են առանց բաժանորդի ներկայության:».

15) Կանոնների 4.7 կետում «10» թիվը փոխարինել «15» թվով.

16) Կանոնների 4.8 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.8. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում, երբ Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է ԳՄՕԿ-ի 4.13 կամ 4.13.1 կետի համաձայն, ապա առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման և նորոգման ծախսերը փոխհատուցում է բաժանորդը: Մնացած դեպքերում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման ծախսերը փոխհատուցում է նախաձեռնող կողմը:».

17) Կանոնների 4.10-րդ կետում «20» թիվը փոխարինել «35» թվով, իսկ «5» թիվը` «7» թվով.

18) Կանոնների 4.12-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.12. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ այն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման և հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա».

19) Կանոնների 4.12-րդ կետի ա) ենթակետում`

ա. «հաջորդող ամսվա» բառերը փոխարինել «նախորդող ծախս ունեցած ամսվա» բառերով,

բ. «եթե խախտումը հայտնաբերվել է մատակարարի կողմից» բառերից հետո լրացնել «ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ» բառերը.

20) Կանոնների 4.12-րդ կետի բ) ենթակետում՝

ա. «հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր),» բառերից հետո լրացնել «իսկ եթե նշված ամսում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր):» բառերը,

բ. «որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի» բառերից հետո լրացնել «ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ» բառերը,

գ. վերջին պարբերության մեջ «արտահայտված օրերով» բառերից հետո լրացնել «իսկ եթե նշված ժամանակահատվածում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում ծախս ունեցած օրերի քանակը:» բառերը.

21) Կանոնների 4.13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4.13. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են առևտրային հաշվառքի սարքի կնիքները, կամ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վգք = ԱՏօր3  ՆՄօծ  - Հգք2,

որտեղ`

ԱՏօր3 -ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի.

Հգք2 -ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).

բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վգք = ԱՏօր2  Ժէճ  Գէճ  0.5Qmax - Հգք1 ,

որտեղ`

Ժէճ -ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի վնասման դեպքում Ժէճ  մեծությունն ընդունվում է հավասար 12-ի.

Գէճ -ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բնական գազի ճնշումը և ջերմաստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի բացակայության կամ վնասման դեպքում Գէճ  մեծությունը որոշվում է հաշվարկային եղանակով՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների համաձայն.

Qmax -ը տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է:».

22) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.13.1 կետով.

«4.13.1 Սույն կանոնների 4.13 կետում սահմանված կարգով բաժանորդի ծախսած բնական գազի քանակի վերահաշվարկ է կատարվում նաև, երբ սույն կանոնների 4.13 կետում սահմանված դեպքերում Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն փաստվել է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը կարող էր հանգեցնել և, ըստ մատակարարի, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման:».

23) Կանոնների 4.14 կետի 2-րդ պարբերությունում և 4.15 կետում «վերահաշվարկված գազի արժեքի չափով» բառերը փոխարինել «վերահաշվարկված գազի արժեքի կրկնապատիկի չափով» բառերով.

24) Կանոնների 5.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.4. Մատակարարը պարտավոր է բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Կազմակերպությունն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:».

25) Կանոնների 5.5 կետի ե) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ե) ԳՄՕԿ-ի 6-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի, իսկ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի կամ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում:».

26) Կանոնների 5.9 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.9. Բարդ և անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում գազ օգտագործող կազմակերպությունների դեպքում կողմերը Պայմանագրի լրացուցիչ պայմաններում պետք է սահմանեն գազամատակարարման սահմանափակման պայմանները՝ այնպես, որ այդ ժամանակահատվածի ավարտից հետո մատակարարն իրավունք ունենա ընդհատել կամ դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը:».

27) Կանոնների 5.10 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.10. Մատակարարը իրավունք ունի դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս խոչընդոտել է մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը իր գազասպառման համակարգի տեղակայման տարածք՝ լիազորությունները հավաստող ծառայողական վկայական (լուսանկարով) ներկայացնելու և կազմակերպության քարտի համարը հայտնելու դեպքում:».

28) Կանոնների 5.11 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.11. ԳՄՕԿ-ի 5.5 կետի ե) ենթակետում կամ 5.10 կետում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է կազմակերպությունը:».

29) Կանոնների 6-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  6

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Կազմակերպությանը հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջինիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով՝ բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Կազմակերպությանը մատակարարված գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով: Կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակը չի ճշգրտվում, եթե վերջինս կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է:

Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս՝ գազասպառման համակարգի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակին գումարվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը: Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս՝ գազամատակարարման ցանցի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակից նվազեցվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի վթարային կորուստների մեծությունը: Տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը հաշվարկվում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված` բնական գազի բաշխիչ ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի համաձայն:

6.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարը պարտավոր է կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման պահանջ: Այդ դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել կազմակերպության հետ համատեղ՝ փոխհամաձայնեցված ժամկետում՝ տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել առանց կազմակերպության ներկայացուցչի, եթե սույն կետով սահմանված ընթացակարգով տեղեկացնելուց հետո վերջինս չի ներկայացել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված՝ 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բաժանորդների դեպքում մատակարարի և կազմակերպության պատասխանատու անձինք հաշվարկային ամսվա համար կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակի մասին սույն կետում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքների գրանցման համար սահմանված ժամկետում կազմում են երկկողմ ակտ: Այն դեպքում, երբ կազմակերպությունը (պատասխանատու անձը) չի մասնակցում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը և սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի: Մատակարարի կողմից կազմված ակտը հիմք է հանդիսանում կազմակերպությանը վճարման փաստաթուղթ ներկայացնելու համար:

6.3. Կազմակերպության գրավոր (այդ թվում՝ փոստով, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս վերջինիս ծանուցել հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու կազմակերպության պահանջի դեպքում՝ փոստային առաքման համար վճարում է կազմակերպությունը, իսկ մնացած դեպքերում ծանուցումն իրականացվում է մատակարարի միջոցներով:

6.4. Հաշվարկային ամսում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Կազմակերպությունը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի արժեքի համար պարտավոր է վճարումը կատարել մատակարարից վճարման փաստաթուղթն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը` կազմակերպություններին վճարման փաստաթուղթ ներկայացնել ԳՄՕԿ-ի 8.3 կետով սահմանված կարգով:

6.5. ԳՄՕԿ-ի 6.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) զգուշացնում է կազմակերպությանը՝ վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե զգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում կազմակերպությունը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել վերջինիս գազամատակարարումը: Գազամատակարարումը դադարեցնելուց կամ սահմանափակելուց անմիջապես առաջ մատակարարը պարտավոր է այդ մասին զգուշացնել կազմակերպությանը:

6.6. Կազմակերպության կողմից պարտքը ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարի հավաստիանալուց հետո վերջինս պարտավոր է կազմակերպության հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը:

6.7. Մատակարարը չպետք է դադարեցնի կամ սահմանափակի կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե կազմակերպությունը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել վերջինիս գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 6.5 կետում սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

6.8. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում կողմերը տեղեկացնում են միմյանց: Տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կողմերը պարտավոր են ստուգել իրենց գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր տեղյակ պահել միմյանց: Վճարման փաստաթղթում հայտնաբերված սխալի հաստատման դեպքում մատակարարը պարտավոր է հաջորդ հաշվարկային ամսում ուղղել այն: Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը:

6.9. Մատակարարը կազմակերպության կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի` խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում, վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի կազմակերպության նախորդ տարում օգտագործած բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը։

6.10. Մատակարարը ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կազմակերպություններից իրավունք ունի պահաջնել հաշվարկային ամսվա ընթացքում վճարել կանխավճար՝ արդեն իսկ մատակարարված գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:

6.11. Եթե կազմակերպությունը ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերում ԳՄՕԿ-ի 6.4 սահմանված ժամկետում չի վճարում կանխավճարը կամ չի ներկայացնում մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, ապա մատակարարն իրավունք ունի ԳՄՕԿ-ի 6.5 կետով սահմանված ընթացակարգով դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը: ԳՄՕԿ-ի 6.9 կետում սահմանված դեպքում, եթե կազմակերպությունը բարդ, անընդհատ տեխնոլոգիական ցիկլում գազ օգտագործող է, ապա մատակարարը վերջինիս գազամատակարարումը կարող է դադարեցնել միայն Պայմանագրի լրացուցիչ պայմաններում սահմանված պայմաններն ապահովելուց հետո:

6.12. Մատակարարն իրավունք չունի, բացառությամբ ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերի, գազի մատակարարման համար կազմակերպությունից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

6.13. ԳՄՕԿ-ի 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 և 6.8 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերություններում».

30) Կանոնների 7.3 կետի դ) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«դ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք խոչընդոտելու դեպքում:».

31) Կանոնների 7.3 կետի ե) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ե) ԳՄՕԿ-ի 8-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում:».

32) Հանել Կանոնների 7.4 կետի չորրորդ և 7.7 կետի վերջին նախադասությունները.

33) Կանոնների 7.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7.5. ԳՄՕԿ-ի 7.3 կետի դ) և ե) ենթակետերում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է բնակիչ-բաժանորդը:».

34) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.8 կետով.

«7.8. Մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Բնակիչ-բաժանորդն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:».

35) Կանոնների 8-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  8

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8.1. Բնակիչ-բաժանորդներին հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջիններիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով՝ բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակը «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով ճշգրտման ենթակա չէ:

8.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բնակիչ-բաժանորդներն իրավունք ունեն մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

8.3. Մատակարարը պարտավոր է.

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրվա մասին.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին.

3) նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի դիմաց բնակիչ-բաժանորդներին ներկայացվող վճարման փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը:

8.4. Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի արժեքի համար պարտավոր է վճարել Կանոնների 8.3 կետում սահմանված կարգով և ժամկետներում՝ նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում:

8.5. ԳՄՕԿ-ի 8.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ բնակիչ-բաժանորդներին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է իրականացվի հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Մատակարարը բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց անմիջապես առաջ պարտավոր է վերջինիս զգուշացնել:

8.6. Բնակիչ-բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բնակիչ-բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

8.7. Մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բնակիչ-բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 8.5 կետով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

8.8. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում կողմերը տեղեկացնում են միմյանց: Տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր տեղյակ պահել բնակիչ-բաժանորդին: Վճարման փաստաթղթում հայտնաբերված սխալի հաստատման դեպքում մատակարարը պարտավոր է հաջորդ հաշվարկային ամսում ուղղել այն: Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար:

8.9. Մատակարարն իրավունք չունի գազի մատակարարման համար բնակիչ-բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

8.10. ԳՄՕԿ-ի 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8 և 8.9 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բնակիչ-բաժանորդի՝ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերությունների վրա».

36) Կանոնների 12.1 գլխի վերնագրում, 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4 և 12.2.1 կետերում «սպառող» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «բաժանորդ» բառով իր բոլոր հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան