ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2014 թվականի N 86-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պետական կառավարման մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով, մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Պետական կառավարման |
Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի անվանումը |
Նոր առաջացած տարածական տվյալի և տեղագրական տարրի տեսակը |
1 |
2 |
3 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1. Վարչական սահմաններ |
1) մարզային |
2. Ջրագրություն |
1) ջրամբարներ | |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
3. Երկաթգծերի ենթակառուցվածք |
1) երկաթգծեր |
4. Ավտոճանապարհների ենթակառուցվածք |
1) ավտոճանապարհներ (տարբեր կարգի) | |
5. Հեռուստա- և ռադիոաշտարակներ |
||
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
6. Գազատարներ |
|
7. Էլեկտրագծեր, ենթակայաններ |
||
8. Ընդերքի տեղամասեր |
1) հանքավայրեր | |
9. Ատոմա- և ջերմակայաններ, այլընտրանքային էլեկտրական կայաններ |
||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
10. Բուսականություն |
1) անտառներ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
11. Բնություն |
1) բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, բնության հուշարձաններ) |
12. Օդերևութաբանական կայաններ |
||
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն |
13. Օդանավակայաններ |
|
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ համայնքներ |
14. Թաղամասեր |
|
15. Շենքեր և շինություններ |
1) հիվանդանոցներ, այլ բուժհիմնարկներ | |
16. Գերեզմանոցներ |
||
ՀՀ մշակույթի նախարարություն |
17. Պատմության և մշակույթի հուշարձաններ |
1) հնագիտական հուշարձաններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |