Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/3(482).1 Հոդ.65
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2014 թվականի N 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հասցեներում գտնվող շենքերում տեղավորված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման N 2 հավելվածի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևերին.

2) սոցիալական բնակարանային ֆոնդի ազատ կացարաններում սույն որոշման N 1 հավելվածով սահմանված բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) տեղավորելու անհնարինության դեպքում`

ա. առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին,

բ. կազմակերպել սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված հանձնաժողովի աշխատանքները և առաջացած խնդրի այլընտրանքային լուծման առաջարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:».

2) որոշման N 2 հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «ապահովված է աշխատանքով» բառերը փոխարինել «ունի եկամուտ» բառերով.

3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 32.1-ին կետով.

«32.1. Սոցիալական տան ազատված կացարանում բնակչի տեղավորման առաջարկության ներկայացման առաջնահերթությունները սահմանվում են համաձայն սույն կարգի 27-րդ կետով սահմանված դրույթի` ստորև ներկայացվող հերթականությամբ`

1) սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2337-Ն որոշման 3-րդ կետով սահմանված այն տարածքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

3) Հայաստանի Հանրապետության այն մարզի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

4) հանրապետական ցուցակում առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը):»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման N 3 հավելվածի աղյուսակի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 14-րդ և N 4 հավելվածի աղյուսակի 15-րդ և 31-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 3

Երևան