Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.15/2(1015) Հոդ.24
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2014 թվականի N 5-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը «հարցերի» և «գ» ենթակետը «ռիսկերի» բառերից հետո լրացնել «այդ թվում` համընդհանուր լաբորատոր ցանցի» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը «ներուժի» բառից հետո լրացնել «համընդհանուր լաբորատոր ցանցի և լաբորատոր համակարգի» բառերով.

3) 1-ին մասի 2-րդ կետի «ժգ» ենթակետը «հսկողության» բառից հետո լրացնել «համընդհանուր լաբորատոր ցանցի» բառերով, իսկ «համակարգումը» բառից հետո՝ «համընդհանուր լաբորատոր ցանցի հարցով գործունեության ստանդարտ ընթացակարգերի մշակման և գործադրման աշխատանքների համակարգման դեպքում համաձայնեցնելով լաբորատոր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 13

Երևան