Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.04.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

14 ապրիլի 2015 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 10-րդ կետի իրագործման նպատակներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 26 հավելված) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավանություն տալ «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ անցկացնել սույն Որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում մինչև 2015 թվականի հունիսի 15-ը և դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ