Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 23
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2015-05.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.03.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

31 մարտի 2015 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 9-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հավելված թիվ 7)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկություններ ներկայացնելու կարգը։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկությունը նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դեպարտամենտի կողմից, որի իրավասությանն են վերապահված ոչ սակագնային կարգավորման հարցերը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգին համապատասխան։

3. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 308 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության հանձնաժողով՝ արտաքին առևտրի կարգավորման միջոցների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման» կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 2-րդ կետից հանել «և ոչ սակագնային» բառերը.

բ) 3-րդ կետում՝

առաջին պարբերությունից հանել «և ոչ սակագնային» բառերը.

երրորդ պարբերությունից հանել «թիվ 1 կամ» բառերը.

գ) թիվ 1 հավելվածը հանել։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի մարտի 31-ի

թիվ 23 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկությունները ներկայացնելու

 

1. Սույն Կարգը մշակվել է «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության 9-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգը (այսուհետ` համապատասխանաբար՝ առաջարկ, անդամ պետություններ, Միություն, միջոցներ)։

2. Առաջարկությունն ուղարկվում է Հանձնաժողովին անդամ պետության լիազորված պետական իշխանության մարմնի կողմից՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար։

3. Առաջարկը պետք է պարունակի`

ա) դիմում Հանձնաժողովին՝ ըստ ձևի՝ հավելվածի համաձայն.

բ) Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը, եթե Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կանոնակարգին համապատասխան (այսուհետ` Կանոնակարգ)՝ միջոցի ներմուծման կամ չեղարկման մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից.

գ) Հանձնաժողովի խորհրդի դիմումի նախագիծը, եթե Կանոնակարգին համապատասխան՝ միջոցի ներմուծման կամ չեղարկման մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի Խորհրդի կողմից.

դ) բացատրագիր, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

հիմքեր, որոնց համապատասխան առաջարկվում է միջոցի ներմուծում կամ չեղարկում, այդ թվում տեղեկություններ՝ անդամ պետություններից թեկուզ մեկի կողմից միակողմանի կարգով միջոցի կիրառման մասին.

առաջարկվող միջոցի մանրամասն նկարագրություն.

ապրանքի (ապրանքների) անվանումը, հատկությունները և բնութագրերը, որի նկատմամբ առաջարկվում է միջոցի ներմուծումը կամ չեղարկումը (այսուհետ` ապրանք).

Առաջարկ ներկայացնող անդամ պետության տարածքում, ինչպես նաև Միության տարածքում (հնարավորության դեպքում) ապրանքի շուկայի նկարագրությունը և բնութագիրը (անհրաժեշտության դեպքում՝ քանակական և արժեքային).

ապրանքի օգտագործման նպատակները, դրա հիմնական սպառողները կամ սպառողների խմբերը.

Միության տարածքում ապրանքի շուկայի համար միջոցի ներմուծման կամ չեղարկման հետևանքների գնահատումն ու երրորդ երկրների հնարավոր գործողությունների կանխատեսումը (հնարավորության դեպքում).

ապրանքի արտահանման կամ ներմուծման ժամանակավոր արգելքի կամ քանակական սահմանափակում սահմանելու համար հիմքերի առկայությունը հաստատող տվյալները (այդ թվում՝ վիճակագրական)՝ «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության III բաժնին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված)։

4. Մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը՝ առաջարկը Հանձնաժողովում մուտք լինելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է սույն Կարգի 3-րդ կետով նախատեսված՝ այդ առաջարկի ներկայացված նյութերի լրակազմության մասով ստուգում ։ Բոլոր փաստաթղթերի և տեղեկությունների առկայության դեպքում առաջարկը քննարկվում է Հանձնաժողովի կողմից՝ Կանոնակարգին համապատասխան։

Նյութերը ոչ ամբողջ ծավալով ներկայացնելու դեպքում Մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտը առաջարկը քննարկելու մերժման մասին ծանուցում է ուղարկում (հիմնավորմամբ) անդամ պետության պետական իշխանության մարմնին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկություններ ներկայացնելու կարգի

(ձև)

 

ԴԻՄՈՒՄ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից

_________________________________________________________________

(ներմուծման կամ չեղարկման)

 

ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի մասին

 

Դիմող ————————————————————————————

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության)

_____________________________________________________________________

1. Ապրանքի անվանումը _____________________________________________

2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր _________________________________________

3. Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի մասին առաջարկ

_____________________________________________________________________

(ներմուծման կամ չեղարկման)

4. Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի կիրառման առաջարկվող ժամկետը* __________________________________________________

 

Ծանոթագրություն։

Ձևը լրացվում է ոչ սակագնային կարգավորման յուրաքանչյուր ներմուծվող կամ չեղարկվող միասնական միջոցի համար։ Մի քանի ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի ներմուծման կամ չեղարկման մասին առաջարկի դեպքում կարող է ազատ ձևով ձևակերպվել դիմումի հավելված։

 

________________________

* Լրացվում է ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցի ներմուծման մասին առաջարկի դեպքում։

 

Ներմուծեք նկարագրությունը_24206

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2015, թիվ 45 05.06.2015, թիվ 23
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան