Basic information
Number
թիվ 22
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.03.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
31.03.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
31.03.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

31 մարտի 2015 թվականի

թիվ 22

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ, ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՆԴԻԿԱՏԻՎ (ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ) ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 80-րդ և 104-րդ հոդվածների իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է):

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին խնդրել, որ նրանք մինչև 2015 թվականի մայիսի 1-ը անցկացնեն սույն Որոշման 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնեն դրա արդյունքների մասին։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation