Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.01.2014-04.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.26/4(807) Հոդ.78
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 15-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև փոխանակվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 19
Երևան 

 

 

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 15-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ` ԱՊՊԱ) համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման գործընթացն ու պայմաններն ԱՊՊԱ-ի համակարգի տեղեկատվական համակարգի (այսուհետ` ԱՊՊԱ ՏՀ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ոստիկանություն) տեղեկատվական-փնտրողական համակարգի (այսուհետ` ոստիկանության ՏՓՀ) միջև:

2. ԱՊՊԱ ՏՀ-ի և ոստիկանության ՏՓՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման նպատակն է ԱՊՊԱ-ի համակարգի հուսալիության և վերահսկելիության ապահովումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը:

3. Սույն կարգի կիրառումն ապահովում է`

1) ոստիկանության կողմից այն ավտոտրանսպորտային միջոցների (այսուհետ` ՏՄ) հաշվառումը, նույնականացումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը, որոնց համար առկա չէ գործող ԱՊՊԱ-ի մասին պայմանագիր.

2) ՏՄ-ների վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությանը փոխանցելու միջոցով ԱՊՊԱ-ի ոլորտում ապահովագրական կեղծիքների և այլ չարաշահումների հայտնաբերումն ու դրանց համար համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) ապահովագրական, վերաապահովագրական ընկերությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱՊՊԱ-ի համակարգի այլ մասնակիցների կողմից ԱՊՊԱ-ի մասին պայմանագրերի, ՏՄ-ների, դրանց սեփականատերերի և օրինական հիմքով տիրապետող այլ անձանց ու ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ` ՃՏՊ) վերաբերյալ ԱՊՊԱ ՏՀ-ին տրամադրվող տվյալների ամբողջականության ու իսկության ստուգումը.

4) ՏՄ-ների և ՃՏՊ-ների մասին ոստիկանության կողմից հավաքագրված տվյալների` որպես առաջնային տեղեկատվություն, ապահովագրական, վերաապահովագրական ընկերություններին տրամադրումը՝ վերջիններիս կողմից ապահովագրական հատուցումների գործընթացի կազմակերպման համար.

5) ոստիկանության ՏՓՀ-ից վարչական իրավախախտումների մասին տեղեկատվության փոխանցումը ԱՊՊԱ ՏՀ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկման նպատակով:

(3-րդ կետը խմբ. 26.12.13 N 1499-Ն)

4. ԱՊՊԱ ՏՀ-ի` ՏՄ-ների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին պայմանագրի կնքված լինելը և այդ պայմանագրին վերաբերող այլ տվյալները տեղեկատվության առաջնային աղբյուր են ոստիկանության համար:

 

II. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Ոստիկանության ՏՓՀ-ի և ԱՊՊԱ ՏՀ-ի միջև տվյալների երկկողմ փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

(5-րդ կետը խմբ. 26.12.13 N 1499-Ն)

6. Ոստիկանության ՏՓՀ-ի և ԱՊՊԱ ՏՀ-ի միջև փոխանակվող տվյալներն ունեն «Էքս Էմ Էլ» ձևաչափը (կառուցվածքը):

7. (կետն ուժը կորցրել է 26.12.13 N 1499-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 26.12.13 N 1499-Ն)

9. Ոստիկանության ՏՓՀ-ից Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և հաշվառումից ժամանակավորապես հանված ՏՄ-ի և դրա սեփականատերերի տվյալները ԱՊՊԱ ՏՀ են փոխանցվում` յուրաքանչյուր ՏՄ-ի նույնացման համարին կցելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակի 1.2-1.17-րդ կետերում նշված տվյալները, որոնք համապատասխանում են տվյալ ՏՄ-ի նույնացման համարին:

10. Ոստիկանության ՏՓՀ-ից վարորդի մասին տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված յուրաքանչյուր վարորդական վկայականի համարին համադրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակի 2.2-2.26-րդ կետերում նշված տվյալները:

11. (կետն ուժը կորցրել է 26.12.13 N 1499-Ն)

12. ԱՊՊԱ ՏՀ-ի վարման համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատու մարմինը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել ոստիկանության ՏՓՀ-ից ստացված անձնական տվյալների գաղտնիությունը:

13. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակի 3.1-3.30-րդ կետերի՝ ոստիկանության կողմից ԱՊՊԱ ՏՀ փոխանցվող ՃՏՊ-ի մասին տեղեկատվությունը նախնական է և ներառում է զոհերով ու վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման և նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող քարտերում նշված տվյալները, ընդ որում, նշված տվյալները չեն կարող հիմք հանդիսանալ պատահարի առաջացման համար մեղավոր անձ ճանաչելու կամ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

14. ՏՄ-ների վերաբերյալ սույն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակի 1.2-1.8-րդ կետերում նշված տվյալները ԱՊՊԱ ՏՀ-ից ոստիկանության ՏՓՀ փոխանցվում են` ըստ յուրաքանչյուր պետական համարանիշի, որով հաշվառված ՏՄ-ի համար առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր:

(14-րդ կետը խմբ. 26.12.13 N 1499-Ն)

15. ԱՊՊԱ ՏՀ-ից ոստիկանության ՏՓՀ փոխանցվող տվյալները կարող են ներառել նաև ԱՊՊԱ ՏՀ-ի գործողության ընթացքում ի հայտ եկած ցանկացած անհամապատասխանության վերաբերյալ ծանուցումներ, ընդ որում, ծանուցումները կարող են լինել ազատ ձևաչափով:

 

III. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

16. Ոստիկանության ՏՓՀ-ից` սույն կարգի 13-րդ կետում նշված ՃՏՊ-ի մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով փոխանցվում է ԱՊՊԱ ՏՀ` սկսած 2011 թվականի փետրվարի 1-ից:

17. ԱՊՊԱ-ի համակարգում կիրառվող Բոնուս-Մալուս գործակիցների ճշգրիտ հաշվարկման համար ոստիկանության ՏՓՀ-ից վարչական իրավախախտումների մասին ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է ԱՊՊԱ ՏՀ` սկսած 2012 թվականի հունվարի 1-ից:

(հավելվածը խմբ., փոփ. 26.12.13 N 1499-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 15-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ N 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՊՊԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

NN

ը/կ

1. Տեղեկատվություն հաշվառված և հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների (ՏՄ) մասին

1.1.

Նույնացման համարը

1.2.

Հաշվառման համարանիշը

1.3.

Տեսակը

1.4.

Մակնիշը, մոդելը (տիպարը)

1.5.

Հաշվառման վկայագրի (մաքսային հայտարարագրի) համարը

1.6.

Հաշվառման վկայագիրն ում կողմից է տրվել

1.7.

Հաշվառման վկայագիրը երբ է տրվել

1.8.

Թափքի տեսակը

1.9.

Գույնի ընտանիքը

1.10.

Գույնը

1.11.

Թողարկման տարեթիվը

1.12.

«VIN» համարը

1.13.

Թափքի համարը

1.14.

Շարժիչի հզորությունը

1.15.

Հենասարքի համարը

1.16.

ՏՄ սեփականատիրոջ անձնական տվյալները

1.16.1

Ազգանունը

1.16.2.

Անունը

1.16.3.

Հայրանունը

1.16.4.

Ազգանունը (անգլերեն)

1.16.5.

Անունը (անգլերեն)

1.16.6.

Հայրանունը (անգլերեն)

1.16.7.

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

1.16.8.

Սեռը

1.16.9.

Անձնագրի տվյալները (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը)

1.16.10.

Հանրային ծառայության համարանիշ (իրավաբանական անձի դեպքում` ՀՎՀՀ-ն)

1.16.11

Հաշվառման (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական) հասցեն` երկիրը

1.16.11.1

Մարզը

1.16.11.2

Համայնքը

1.16.11.3

Բնակավայրը

1.16.11.4

Փողոցը

1.16.11.5

Տունը (Շենքը)

1.16.11.6

Բնակարանը

 

NN

ը/կ

2. Տեղեկատվություն վարորդի մասին

2.1.

Վարորդական վկայականի համարը

2.2.

Վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը

2.3.

Վկայականի ժամկետի ավարտի օրը, ամիսը, տարեթիվը

2.4.

Ազգանունը

2.5.

Անունը

2.6.

Հայրանունը

2.7.

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

2.8.

Սեռը

2.9.

Անձնագրի համարը

2.10.

Անձնագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը

2.11.

Հանրային ծառայությունների համարանիշը

2.12.

Վարորդական ստաժը (առաջին անգամ վարորդական վկայական ստանալու տարեթիվը)

2.13.

Քաղաքացիությունը

2.14.

Հաշվառման հասցեն՝ մարզը

2.15.

Համայնքը

2.16.

Բնակավայրը

2.17.

Փողոցը

2.18.

Տունը (շենքը)

2.19.

Բնակարանը

2.20.

Վարորդական վկայականի կարգը

2.21.

Ազգանունը (անգլերեն)

2.22.

Անունը (անգլերեն)

2.23.

Հայրանունը (անգլերեն)

 

3. Տեղեկատվություն ՃՏՊ-ի մասին

3.1.

Նյութական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի համարը

3.2.

Անձնական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի համարը

3.3.

Նյութական կամ անձնական վնասով ՃՏՊ-ի հաշվառման քարտի տեսակը, տրամադրող ստորաբաժանման անվանումը

3.4.

ՃՏՊ-ի մասնակից ՏՄ-ների թիվը

3.5.

Տուժած անձանց թիվը

3.6.

Տուժած անձանց տվյալները

3.7.

ՃՏՊ-ի մասնակից ՏՄ-ների հաշվառման համարանիշերը

3.8.

ՃՏՊ-ի մասնակից վարորդի տվյալները` վարորդական վկայականի սերիան, համարը

3.9.

Նյութական վնասի տեսակը

3.10.

ՏՄ-ի վնասվելը

3.11.

ՃՏՊ-ի տեսակը

3.12.

ՃՏՊ-ի առաջացմանը նպաստող պայմանները

3.13.

Վարորդի կողմից իրավախախտման բնութագիրը

3.14.

ՏՄ-ի անսարքությունը

3.15.

ՃՏՊ-ի օրը, ամիսը, տարեթիվը

3.16.

ՃՏՊ-ի ժամը

3.17.

ՃՏՊ-ի վայրը

3.18.

Ծածկի տեսակը

3.19.

Երթևեկելի մասի վիճակը

3.20.

Ճանապարհի տեսակը

ԱՂՅՈՒՍԱԿ N 2. ԱՊՊԱ-Ի ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

NN

ը/կ

1. ՏՄ-ների մասին տեղեկատվություն, որոնց համար առկա է գործող ԱՊՊԱ-ի մասին պայմանագիր

1.1.

N 1 հաշվառման համարանիշ

1.2.

N 2 հաշվառման համարանիշ

1.3.

Հաշվառման վկայագրի սերիան և համարը

1.4

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրում ներառված անձանց տվյալները` անձնագրի տվյալները (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը կամ ՀՎՀՀ-ն)

1.5.

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրի կողմ ապահովագրական ընկերության անվանումը

1.6.

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրի գործողության սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը)

1.7.

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրի գործողության ավարտը (օրը, ամիսը, տարեթիվը)

1.8.

ԱՊՊԱ-ի մասին պայմանագրի գործողության ավարտը (ժամը)

(հավելվածը խմբ. 26.12.13 N 1499-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան