Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/5(484) Հոդ.61.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2014 թվականի N 64-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանում «մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առաջարկել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող` ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (այսուհետ` անապահով ընտանիքներ) 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը և 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածներում` յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` 75 խոր. մետր, 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` 450 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10000 խոր. մետր բնական գազի սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված` 1000 խոր. մետր բնական գազի համար` 132,0 հազ. և 156,0 հազ. դրամ սակագների և անապահով ընտանիքներից գանձվող` նշված 100,0 հազ. դրամ գնի տարբերության գումարը` յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով` նշված ժամանակահատվածներում համապատասխանաբար` 300 խոր. մետր, 75 խոր. մետր և 450 խոր. մետր բնական գազի քանակությունների համար կփոխհատուցվի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 2-րդ կետի համաձայն:».

3) որոշման 4-րդ կետով հաստատված կարգի`

ա. 1-ին կետում «մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անապահով ընտանիքներին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը և 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածներում` յուրաքանչյուր հաշվարկային տարում` 300 խոր. մետր, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում` 75 խոր. մետր, 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` 450 խոր. մետր մատակարարված բնական գազի սպառման մասով, ընդ որում, բնական գազի այդ քանակությունների համար «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարումները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչև 10000 խոր. մետր սպառման դեպքում` 1000 խոր. մետրի համար` 100,0 հազ. դրամի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը):»,

գ. 4-րդ կետում «300 խոր. մետր և 75 խոր. մետր» բառերը փոխարինել «300 խոր. մետր, 75 խոր. մետր և 450 խոր. մետր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 3

Երևան