ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկարիչների, քանդակագործների, դիզայներների ստեղծագործական աշխատանքի պայմանները բարելավելու և դրանով ներկա սոցիալական ծանր իրավիճակում հայ մշակույթի զարգացմանը դույզն չափով նպաստելու նկատառումով, ինչպես նաև հաշվի առնելով սեփականաշնորհման գործընթացում արվեստի մշակների իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, որոշում եմ.
1. Պետական արվեստանոցները անհատույց սեփականաշնորհել դրանք ներկայումս օգտագործող նկարիչներին, քանդակագործներին, դիզայներներին և այլ ստեղծագործողներին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
3 մարտի 1992 թ. ՆՀ-82 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2001, ՆՀ-1005 | 15.01.2002, ՆՀ-82 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|