ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1222-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերով,
բ. «Ա. Դոլունց - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մարդյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերով,
գ. «Ս. Խաչատրյան -«Որոտան ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Կարապետյան -«Գորիս-Գամմա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Մ.Մելիք-Բախշյան -Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ՈՒԳՄԳՀ-ի վարչության պետ-պրոռեկտոր» բառերը փոխարինել «Ա. Շեկունց - Գորիսի N 4 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերը փոխարինել «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Տ. Խաչատրյան - Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Բաբախանյան - Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 26 Երևան |