ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արտաքին տնտեսական գործառնությունները և ապրանքների արտահանումը խթանելու նպատակով կասեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Ձեռնարկություններից, կազմակերպություններից և քաղաքացիներից գանձվող հարկերի մասին» հրամանագրի 11-րդ կետով սահմանված օտարերկրյա արժույթով ստացված հասույթից 25 տոկոս դրույքաչափով արժութային հարկի գանձումը:
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 մարտի 1992 թ. ՆՀ-79 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.1995, ՆՀ-431 | 14.04.1995, ՆՀ-79 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|