Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-78
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.1992-01.06.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/14
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

 Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 1992 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել ամսական 364 ռուբլի:

2. 1992 թվականի մարտի 1-ից սահմանել ժամային տարիֆային դրույքի հետևյալ նվազագույն չափերը.

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 214 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.

36-ժամյա աշխատանքային` 238 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 287 կոպ.

3. 1992 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր կենսաթոշակները բարձրացնել 80 ռուբլով, միաժամանակ սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ` 340 ռուբլի:

4. 1992 թվականի մարտի 1-ից`

ա) մինչև 17 տարեկան երեխաների (սովորող և  կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ամսական նպաստի չափը սահմանել 140 ռուբլի.

բ) մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 140 ռուբլի:

5. 1990 թվականի մարտի 1-ից ավելացնել`

ա) բուհերի ուսանողների կրթաթոշակը` 70 ռուբլով.

բ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակը` 60 ռուբլով.

գ) 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակը` 50 ռուբլով.

դ) ասպիրանտների, դոկտորանտների կրթաթոշակը` 90 ռուբլով:

6. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

7. Փոխհատուցման լրավճարների չափերը (աշխատանքի պայմանների, երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքի համար և այլն) ձեռնարկությունների համար որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. 1992 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի մասին» և 1992 թվականի փետրվարի 7-ի «Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի չափը բարձրացնելու մասին» հրամանագրերով նախատեսված աշխատավարձերի 50 ռուբլով ավելացումը և 30 տոկոսով բարձրացումը մտցնել պաշտոնային դրույքների մեջ:

9. 1992 թվականի մարտի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի մասին» հրամանագրի 1-ին կետի 1-ին մասը, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» Հրամանագրի 4-րդ կետի «միևնույն ժամանակ սահմանելով կենսաթոշակի նվազագույն չափ`» 260 ռուբլի» բառերը.

գ) Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

1 մարտի 1992 թ.

ՆՀ-78