Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2014 թվականի N 9-Ա

 

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2014 թվականի հունվարի 16-18-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «Պարենային ապահովության նպատակով գյուղատնտեսության զարգացում» խորագրով գյուղատնտեսության նախարարների 6-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար:

2. Ս. Կարապետյանի և Ա. Պետրոսյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 13

Երևան