ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2013 թվականի N 1243-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 941-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «Վ. Բավեյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության վերահսկողության բաժնի պետ» բառերը փոխարինել «Ռ. Աբրահամյան - Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի N 2 ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Մ. Բիշարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Լ. Ավետիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ» բառերով,
բ. «Ա. Զալինյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Մ. Միրիջանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի N 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, վիրաբուժության N 4 ամբիոնի վարիչ» բառերով,
գ. «Մ. Հայրապետյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական բաժնի պետ» բառերը փոխարինել «Ա. Շաքարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի N 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժության կլինիկայի ղեկավար, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչ» բառերով,
դ. «Գ. Սայադյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Ա. Շուքուրյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի վարիչ» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ն. Քամալյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Տ. Գյոկչյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընտանեկան և թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Տ. Հովհաննիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Հ. Հովհաննիսյան- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերով,
գ. «Ա. Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
դ. «Է. Ավետիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Մովսիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
ե. «Խ. Մարգարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Խ. Մարգարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
զ. «Վ. Մկրտչյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Մկրտչյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
է. «Տ. Սահակյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Տ. Սահակյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի կլինիկական օրդինատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
ը. «Կ. Ակոպյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ» բառերը փոխարինել «Կ. Ակոպյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ասպիրանտ, ուսանողական խորհրդի նախագահ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|