«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013463
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 242-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2013 թվականի դեկտեմբերի 24-ից շրջանառության մեջ դնել «Սուրբ Գեղարդ» հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հոկտեմբերի 31 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 242-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Սուրբ Գեղարդին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գեղարդը արծաթե պահարանում: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2013, ՌՆԿԲ» և նախշեր: Աջ և ձախ եզրագծերով ուղղահայաց մակագրված են «HOLY LANCE» և «ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴ»:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Չափը Որակը Դրամաշուրթը Տպաքանակը |
1000 դրամ արծաթ, 9250 25,0 գ 27,0x47,0 մմ պրուֆ ատամնավոր մինչև 2500 հատ |
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:
«Ս ՈՒ Ր Բ Գ Ե Ղ Ա Ր Դ»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ