«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 282-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման գործընթացը դարձնել ավելի դյուրին և նվազ ծախսատար,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի օգոստոսի 30-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարման և հաշվի օպերատորների գործունեության կարգը» կանոնակարգ 5/15-ում՝
1) 34-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
2) Հավելված 1-ի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հաշվի օպերատորը պարտավոր է մասնակցի պահանջով նրան տրամադրել Կանոնակարգ 10/07-ով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի թիվ 629-Ն որոշմամբ նախատեսված որևէ դիմումի ձևի թղթային տարբերակը, որը մասնակիցը կարող է ինքնուրույն լրացնել և ներկայացնել օպերատորին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|