Գլխավոր տեղեկություն
Համար
N 1170-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2013 թվականի N 1170-Ա

 

Մ. ԻՆՃԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մայա Ինճիկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Մ. Ինճիկյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

դեկտեմբերի 16-ի N 1170-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՅԱ ԻՆՃԻԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Լ. Թավադյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

Վ. Թոփուզյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան