Գլխավոր տեղեկություն
Համար
N 1160-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2013 թվականի N 1160-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Գ. Կոստանյան - ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Կոստանյան - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ա. Դանիելյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերը փոխարինել «Լ. Արզումանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերով.

3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Վ. Ղափլանյան - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Միքայելյան - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,

բ. «Ա. Բալոյան - Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Մ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,

գ. «Լ. Ալեքսանյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Սինորյան - Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,

դ. «Հ. Ղազարյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Աբգարյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերով,

ե. «Ա. Խաչիկյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Մելքոնյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերով,

զ. «Վ. Չալոյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Ղափլանյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով,

է. «Լ. Կոշեցյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ջ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,

ը. «Լ. Բարխուդարյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան