ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1269-Ա
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայկ Գուրգենի Սարգսյանին (ծնվ.` 1990 թվականի օգոստոսի 4-ին, քաղ. Երևան, Ե. Թադևոսյան 13/1, բն. 19: 2011 թվականին ընդունվել է Փարիզ 2 Պանթեոն Ասաս համալսարանի մագիստրատուրա` «Իրավագիտություն» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի ձմեռային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 06.09.12 N 1119-Ա, 19.12.13 N 1438-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|