ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 581-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ ԱՊԱԱՄՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝
1) պետական պահուստից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապաամրագրել և մրցութային կարգով իրացնել «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում պահվող 14,97 տոննա տուրբինային յուղը և 1,75 տոննա տրանսֆորմատորային յուղը.
2) սահմանել, որ իրացումից առաջացած միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության արտաբյուջետային հաշիվ.
3) տուրբինային և տրանսֆորմատորային յուղերի իրացումից առաջացած միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով օգտագործել պետական պահուստի նյութական արժեքների կուտակման համար.
4) 1,75 տոննա տրանսֆորմատորային յուղն ապաամրագրել և օգտագործման նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին:
(1-ին կետը փոփ., լրաց. 12.12.13 N 1383-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2013, N 1383-Ա | 17.12.2013, N 581-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|