Գլխավոր տեղեկություն
Համար
N 581-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 581-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ՅՈՒՂԵՐ ԱՊԱԱՄՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝

1) պետական պահուստից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապաամրագրել և մրցութային կարգով իրացնել «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում պահվող 14,97 տոննա տուրբինային յուղը և 1,75 տոննա տրանսֆորմատորային յուղը.

2) սահմանել, որ իրացումից առաջացած միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության արտաբյուջետային հաշիվ.

3) տուրբինային և տրանսֆորմատորային յուղերի իրացումից առաջացած միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով օգտագործել պետական պահուստի նյութական արժեքների կուտակման համար.

4) 1,75 տոննա տրանսֆորմատորային յուղն ապաամրագրել և օգտագործման նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին:

(1-ին կետը փոփ., լրաց. 12.12.13 N 1383-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 10

Երևան