ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1500-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման գծով աշխատանքների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը հատկացնել 850,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. Սահմանել, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի մասով ազատվում է 2013 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջե շահութաբաժնի վճարումից:
3. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին`
ա. սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա,
բ. սույն որոշման 2-րդ կետին համապատասխան շահութաբաժնի վճարումից ազատված գումարի չափով` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, սահմանված կարգով, ապահովել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը և, դրանով պայմանավորված, ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան |