ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1475-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Վերականգնման վարկերի բանկի (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2012 թվականի հունիսի 11-ին կնքված` Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի շրջանակներում 250,000 եվրոյին համարժեք դրամի չափով դրամաշնորհ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված դրամաշնորհային պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 250,000 եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|