ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2014 թվականի N 8-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 48-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ կետի 16-րդ ենթակետի`
ա. «ժ» պարբերությունում «մակաբուծական» բառը փոխարինել «մակաբուծաբանական» բառով,
բ. «ժա» պարբերությունում «իմունոլոգիական» բառը փոխարինել «իմունաբանական» բառով,
գ. «ժբ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետի 18-րդ ենթակետի`
ա. «ա» պարբերությունում «ռեֆլեքաաթերապևտիկ» բառը փոխարինել «բարոթերապևտիկ» բառով,
բ. «բ» պարբերությունում «մանուալ թերապևտիկ» բառերը փոխարինել «էլեկտրաբուժում» բառով,
գ. «գ» պարբերությունում «բուժական մերսում» բառերը փոխարինել «լուսաբուժում» բառով,
դ. «դ», «ե» և «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ կետի 19-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ա. բալնեոլոգիական,
բ. ցեխաբուժություն,
գ. շարժաթերապևտիկ,
դ. ռեֆլեքսաթերապևտիկ,
ե. մանուալ թերապևտիկ,
զ. բուժական մերսում».
4) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ա. քիմիոթերապիա,
բ. ճառագայթային թերապիա,
գ. վիրաբուժական»,
5) 3-րդ կետի 51-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ա. անշարժ կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,
բ. շարժական կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,
գ. ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 15 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|