հայաստանի հանրապետության նախագահի
հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
հայաստանի հանրապետության տարածքում արժութային գործառնությունների կարգավորման մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային գործառնությունների զարգացման և կարգավորման նպատակով որոշում եմ.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին և կազմակերպություններին (այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող) միմյանց հետ կատարել միջնորդային արժութային գործառնություններ` կապված արժույթի առուծախի և փոխանակության հետ, համաձայն Հայաստանի Հանրապետության բանկի կողմից տրվող լիցենզիաների:
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական բանկին` Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային հարաբերությունների մասին որոշման նախագիծ:
2. Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին խսհմ արտտնտբանկի հայկական բանկին, Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը` մինչև 1992 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային գործառնությունների լիցենզավորման ու արժութային աճուրդների անցկացման կարգի մասին որոշման նախագիծ:
3. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային եկամուտների հարկման մասին որոշման նախագիծ:
4. Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին խսհմ արտտնտբանկի հայկական բանկին, պետական առևտրային բանկերին` մեկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել քլիրինգային հաշվարկների կատարման կարգի մասին որոշման նախագիծ, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների (այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող), օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց, անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետությունների հետ կոոպերացիոն կապերի սպասարկման համար:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկին` մինչև 1992 թվականի հունվարի 15-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային պահուստների (վալյուտային ռեզերվների) կազմավորման և օգտագործման կարգի մասին որոշման նախագիծ:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել առաջարկություններ հանրապետության գործող օրենսդրության ակտերի մեջ սույն հրամանագրից բխող փոփոխություններ կատարելու մասին:
7. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
բ. արարքցյան |
4 հունվարի 1992 թ. ՆՀ-60 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.09.1993, ՆՀ-256 | 17.09.1993, ՆՀ-60 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|