Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-60
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.1992-17.09.1993)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992.01/1-2(1005-1006) Հոդ.19
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.01.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.09.1993

հայաստանի հանրապետության նախագահի

հ ր ա մ ա ն ա գ ի ր ը

հայաստանի հանրապետության տարածքում արժութային գործառնությունների կարգավորման մասին

 

Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային գործառնությունների զարգացման և կարգավորման նպատակով որոշում եմ.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին և կազմակերպություններին (այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող) միմյանց հետ կատարել միջնորդային արժութային գործառնություններ` կապված արժույթի առուծախի և փոխանակության հետ, համաձայն Հայաստանի Հանրապետության բանկի կողմից տրվող լիցենզիաների:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական բանկին` Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային հարաբերությունների մասին որոշման նախագիծ:

2. Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին խսհմ արտտնտբանկի հայկական բանկին, Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը` մինչև 1992 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային գործառնությունների լիցենզավորման ու արժութային աճուրդների անցկացման կարգի մասին որոշման նախագիծ:

3. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային եկամուտների հարկման մասին որոշման նախագիծ:

4. Հայաստանի Հանրապետության բանկին, նախկին խսհմ արտտնտբանկի հայկական բանկին, պետական առևտրային բանկերին` մեկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել քլիրինգային հաշվարկների կատարման կարգի մասին որոշման նախագիծ, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների (այդ թվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող), օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց, անկախ պետությունների համագործակցության անդամ չհանդիսացող պետությունների հետ կոոպերացիոն կապերի սպասարկման համար:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկին` մինչև 1992 թվականի հունվարի 15-ը նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել արժութային պահուստների (վալյուտային ռեզերվների) կազմավորման և օգտագործման կարգի մասին որոշման նախագիծ:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում նախապատրաստել և ներկայացնել առաջարկություններ հանրապետության գործող օրենսդրության ակտերի մեջ սույն հրամանագրից բխող փոփոխություններ կատարելու մասին:

7. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

բ. արարքցյան


Երևան

4 հունվարի 1992 թ.

ՆՀ-60