Գլխավոր տեղեկություն
Համար
N 1403-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2014-01.01.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.20/68(1008).1 Հոդ.1166.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1403-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 372 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու և դրա կարգի վերաբերյալ առնվազն երկու օտար լեզվով հուշաթերթիկի (բրոշյուրների) տպագրությունը և Հայաստանի Հանրապետություն ժամանելու և մեկնելու վայրերում տեղադրված մաքսային կետերի միջոցով դրանց` օտարերկրացիներին տրամադրումը.

2) «Tax free» նշումով տեղեկատվական ցուցաթերթիկների տպագրությունը և դրանց անվճար տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարող անձանց` նրանց կողմից դրանք քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնելու համար.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու հնարավորության վերաբերյալ գովազդային պաստառների տպագրությունը և դրանց տեղադրումը Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վայրերում.

4) «Tax free invoices» նշումով արկղերի տեղադրումը սահմանի անցման կետերում՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի փաստաթղթերն օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ուղարկելու համար:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 17-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 372 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության  2013 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1403-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրյա անձ) կողմից Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս ուղեկցվող ապրանքների արտահանման ժամանակ այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետ` հարկ վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու իրավունք վերապահվում է միայն այն դեպքում, եթե`

1) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 100,000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում.

3) մինչև Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները չեն վերադարձվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել՝

1) սննդամթերք.

2) ծխախոտի արտադրանք.

3) դեղորայք.

4) մշակութային արժեքներ.

5) տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր.

6) ապրանք (ապրանքներ), որի (որոնց) դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը պակաս է 16670 դրամից:

4. Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու պահանջ ներկայացվելու դեպքում՝ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս է գրում սույն կարգով նախատեսված N 1 ձևի հարկային հաշիվ (այսուհետ՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ):

5. Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվներ դուրս են գրվում ինտերնետային կապի միջոցով՝ իրական ժամանակում՝ համակարգչային եղանակով կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով: Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը (այսուհետ՝ ՀԴՄ հարկային հաշիվ) չի պահպանում ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները: Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվի դուրսգրման դեպքում օտարերկրյա անձին տրամադրվում է նաև ձեռք բերված ապրանքի դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն):

6. Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում պարտադիր լրացվում են ապրանքները բաց թողնող լիազորված անձի (վաճառողի) անունը, ազգանունը: Օտարերկրյա անձին տրամադրվում է ինտերնետային կապի միջոցով՝ իրական ժամանակում համակարգչային եղանակով դուրս գրված ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվի թղթային` լիազորված անձի կողմից ստորագրված տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը:

7. Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ դուրս է գրվում սույն կարգի 3-րդ կետում չնշված ապրանքների իրացման դեպքերում, եթե օտարերկրյա անձի կողմից մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերվող ապրանքների արժեքը (անկախ գնում կատարելու դեպքերի թվից) գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը: Եթե սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը լրանում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրվա ընթացքում մեկից ավելի անգամ ձեռք բերված ապրանքների արժեքի հանրագումարով, ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ դուրս է գրվում օտարերկրյա անձի կողմից տվյալ հարկ վճարողից տվյալ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված մյուս ապրանքների համար տրամադրված փաստաթղթերը (հաշվարկային փաստաթուղթ, ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր) ներկայացնելու դեպքում: Մեկ օրվա ընթացքում կատարված գնումների մասով օտարերկրյա քաղաքացուն վերադարձի հաշիվ տրամադրված լինելու դեպքում այդ օրվա ընթացքում կատարված նոր գնումների մասով ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ տրամադրվում է անկախ այդ գնումների գումարի՝ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը գերազանցելու հանգամանքից: Եթե օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձին տրամադրված է ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ, նույն օրացուցային օրվա ընթացքում այդ անձի կողմից նոր ապրանքներ ձեռք բերվելու դեպքում, օտարերկրյա անձի պահանջով, կարող է դուրս գրվել ձեռքբերումների ընդհանուր գումարով ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ՝ նախկինում դուրս գրված ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվը սահմանված կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:

8. Օտարերկրյա անձի անունով ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ դուրս է գրվում անձնագիր ներկայացվելու դեպքում: Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում անձնագրից լրացվում է օտարերկրյա անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, օտարերկրյա անձի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու դեպքում՝ պլաստիկ վճարային քարտի կամ բանկային հաշվի համարը:

9. Հայաստանի Հանրապետությունից ապրանքներն արտահանելիս` այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման համար օտարերկրյա անձը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին է ներկայացնում`

1) անձնագիրը.

2) ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը.

3) արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը).

4) ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը.

5) օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նստեցման կտրոնը:

10. Սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը և ապրանքը (կամ ուղեբեռը) ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են՝

1) ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի վավերականությունը (հարկային մարմնի հարկային հաշիվների տեղեկատվական համակարգում դրանց առկայությունը).

2) օտարերկրյա անձի մոտ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված ապրանքի առկայությունը.

3) ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի վրա ապրանքները բաց թողած (վաճառած) անձի անվան, ազգանվան և ստորագրության առկայությունը:

11. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի աշխատողը կարող է օտարերկրյա անձից պահանջել բացել ուղեբեռը և ներկայացնել ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված ապրանքը:

12. Ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձը մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի պահանջները: Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված ապրանքների միայն մի մասի համար սույն կարգի պահանջները պահպանված լինելու դեպքում՝ այդ ապրանքների մասով ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձվում են, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը:

13. Սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվի կամ ՀԴՄ-ի հաշվի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է վերադարձման» գրառումը՝ նշելով վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով: Մաքսային մարմնի կողմից օտարերկրյա անձին վերադարձվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենը:

14. «Ենթակա է վերադարձման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվը կամ ՀԴՄ-ի հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենն օտարերկրյա անձի կողմից՝

1) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված որևէ բանկի գործառնական գրասենյակ՝ գումարը կանխիկ ստանալու համար.

2) ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով պետական սահմանի անցման կետերում տեղադրված «Tax free invoices» նշումով արկղի մեջ:

15. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված բանկերի գործառնական գրասենյակներում օտարերկրյա անձին ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձնելիս` այդ անձից վերցվում են նրա անձնագրի պատճենը, ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվը և արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը), իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի պատճենը:

16. Օտարերկրյա անձին ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձնելու համար բանկը կարող է ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով գանձել միջնորդավճար, որը պակասեցվում է օտարերկրյա տվյալ քաղաքացուն վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարներից: Միջնորդավճարի մեծությունը չի կարող գերազանցել ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարի 10 տոկոսը:

17. Օտարերկրյա անձանց ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձնող բանկը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գործառնական գրասենյակների կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման հայտ` համաձայն N 2 ձևի, կցելով տվյալ ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակների կողմից ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման համար հիմք հանդիսացող՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվների (ՀԴՄ հարկային հաշվի) և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնած օտարերկրացիների մասով՝ նաև նստեցման կտրոնների պատճենները:

18. Սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բանկերի գործառնական գրասենյակների կողմից վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման հայտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 30 օրվա ընթացքում վերադարձնում է համապատասխան գումարը:

19. Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը: Ստացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվում նշված պլաստիկ վճարային քարտի կամ բանկային հաշվի համարին գումարները փոխանցում է ոչ ուշ, քան փաստաթղթերն ստանալուն հաջորդող 30-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 Ձև N 1

Form N 1

[1] Դուրսգրման ամսաթիվը
Date of issue

աահ-ի վերադարձի հաշիվ
VAT Refund Invoice

[2] Սերիան   Series

[3] Համարը   Number

      

20   թ.

[4] Մատակարարման ամսաթիվը Date of supply

               

20   թ.

Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի       Supplier’s

[5] Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը VAT identification number

                 

 /

 

[6] Անվանումը
Name

 

[7] Բանկային տվյալները
Bank requisites

               

[8] Գտնվելու վայրը (հասցեն)
Location (address)

 

[9] Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են
The site from which the good are supplied

 

[10] Լրացուցիչ տվյալներ
Additional data

 

Ապրանքներ ձեռք բերող անձի      Recipient’s

[12] Անունը, ազգանունը
Full name

 

[13] Անձնագրի սերիան և համարը Passport series number

 

[13] Բնակության վայրը (հասցեն)
Location of residence (address)

 

[14] Սպասարկող բանկը
Bank name

 

[15] Պլաստիկ քարտի կամ բանկային հաշվի համարը
Card number օr bank account

                               

[16] Մատակարարվող ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկը
Calculation of quantity and amount of delivered goods to be paid

NN
ը/կ

Ապրանքի
անվանումը
Title of goods

Ապրանքի
դասակարգիչը
Code of goods

Չափի միավորը
Unit of measure

Քանակը
Quantity

Միավորի գինը
Price per unit

Արժեքը
Cost

ԱԱՀ-ի դրույքաչափը
VAT rate

ԱԱՀ-ի գումարը
VAT amount

Ընդամենը
Total

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   

 Ընդամենը Total

 

X

   

Դուրս գրող
Person issuing invoice

 

Ապրանքներ բաց թողնող (վաճառող)
Seller of goods

 ____________________________

 

 _______________________________

(ստորագրությունը)
(signature)

 

(անունը, ազգանունը)
(full name)

 

(ստորագրությունը)
(signature)

 

(անունը, ազգանունը)
(full name)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 ______________________________________________________________________

 (բանկի լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

 ______________________________________________________________________

 (ՀՎՀՀ-ն, պետական գրանցման համարը)

 

խնդրում է փոխհատուցել 20 ___ թվականի _______________________ ամսվա

ընթացքում բանկի N _________ գործառնական գրասենյակի կողմից օտարերկրյա քաղաքացիներին (անձանց) վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները`

_______________________________________________________________ դրամ:

 (թվերով և բառերով)

 

Ամսվա ընթացքում բանկի գործառնական գրասենյակի կողմից ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման համար հիմք հանդիսացող՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվները, ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթղթերի բնօրինակները և նստեցման կտրոնների պատճենները ( ______ թերթ) կցվում են:

 

ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ______________________________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ ________________________________________ 
  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 ____ ____________ 20  թ.

 

CoSign Digital Signature

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 1403-Ն
22.12.2016, N 1347-Ն 01.01.2017, N 1403-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան