Գլխավոր տեղեկություն
Համար
N 1505-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/72(1012).1 Հոդ.1179.17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1505-Ն

 

«ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագրի իրականացման համար համագործակցության կազմակերպման կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1505-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

 «ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարման մարմինների գործողությունների կարգը` օդանավի զավթման (առևանգման), ինչպես նաև օդային տարածությունում ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիքի դեպքում` Հայաստանի Հանրապետության օդային տարածության անվտանգության ապահովման և ահաբեկչության հակազդման միջոցների կատարելագործման նպատակով:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ ուժերի հերթապահներ` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաօդային ուժերի (ռազմաօդային ուժերի պաշտպանության զորքեր և օդային պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության զորքեր) ՀՕՊ ուժերի հերթապահներ.

2) ռազմական կառավարման մարմին` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի մարտական հերթապահության առաջադրանքներ կատարող հրամանատարական կետեր.

3) օդային երթևեկության սպասարկման մարմին (այսուհետ` ՕԵՍ մարմին)` օդային երթևեկության սպասարկման և (կամ) օդային տարածությունն օգտագործողների` թռիչքների կառավարման մարմին, որն սպասարկում է օդային երթևեկությունը և (կամ) կառավարում է օդանավերի թռիչքները.

4) օդային երթևեկության կազմակերպման (օդային երթևեկության կառավարման) մարմին (այսուհետ` ՕԵԿ մարմին)` պետության լիազորած հատուկ մարմին, որը նախատեսված է օդային տարածության օգտագործման պլանավորման և համադրման, ինչպես նաև օդային երթևեկության կազմակերպման, օդային տարածության օգտագործման թույլտվության կարգի ապահովման, օդային տարածության օգտագործման ազգային կանոնների պահպանման հսկողության համար.

5) որոնողական և փրկարարական օպերատիվ մարմիններ` մարմիններ, որոնք որոնողափրկարարական աշխատանքների անցկացման նպատակով ընդունում են որոնողական և փրկարարական հերթապահ ավիացիոն ուժերի և միջոցների օգտագործման մասին որոշումներ.

6) օպերատիվ կառավարման խումբ` Հայաստանի Հանրապետության օդային տարածությունում ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիքի կամ օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում ստեղծվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ ՀՀ ՊՆ) իրավասության տակ գործող օպերատիվ կառավարման խումբ (այսուհետ՝ ՕԿԽ)` կազմված սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված այլ պետական մարմինների իրավասու ներկայացուցիչներից, որի հիմնական նպատակը շահագրգիռ մարմինների միջև համագործակցության կազմակերպումն է:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

 

3. Հայաստանի Հանրապետության օդային տարածությունում ահաբեկչական գործողությունների իրականացման սպառնալիքի և (կամ) օդանավի զավթման (առևանգման) բացահայտման տվյալների ստացման հիմնական աղբյուր կարող են լինել`

1) օդային տարածության հսկողություն (հետախուզություն) իրականացնող ուժերն ու միջոցները.

2) ՕԵՍ և ՕԵԿ մարմինները.

3) ահաբեկչության դեմ պայքարի և օդային փոխադրամիջոցների օբյեկտներում անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող իրավապահ մարմինները, անվտանգության մարմինները և հատուկ ծառայությունները.

4) առանձին անձինք։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ) օդանավի զավթման (առևանգման) սպառնալիքի կամ փաստի մասին տեղեկությունը հնարավոր և հասանելի ամենաարագ կապի միջոցներով փոխանցում է այլ պետական մարմիններին՝ ՀՀ ՊՆ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ ՀՀ ԿԱ ՔԱԳՎ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ինչպես նաև տվյալ սպառնալիքին կամ փաստին հնարավոր առնչություն ունեցող պետությունների արտաքին քաղաքականության ոլորտի պետական լիազոր մարմիններին:

5. Օդանավի զավթման (առևանգման) մասին ՀՀ ԱԳՆ-ն կամ տեղեկատվությունն առաջինն ստացած այլ պետական մարմինն անմիջապես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ի փրկարար ծառայության (այսուհետ՝ ՓԾ) օպերատիվ կառավարման վարչության (այսուհետ՝ ՕԿՎ) ճգնաժամային կառավարման կենտրոնին (այսուհետ՝ ՃԿԿ)՝ նշելով օդանավի երթուղու (վայրէջքի կամ հարկադրված վայրէջքի) մասին պարբերաբար ստացվող տեղեկատվությունը։

6. Հայաստանի Հանրապետության օդային տարածությունում կամ ԱՊՀ օդային տարածությունից բխող` Հայաստանի Հանրապետության սահմանների համար հավանական վտանգի, ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիքի կամ օդանավի զավթման մասին տեղեկություն ստանալու դեպքում ստեղծվում է ՕԿԽ, որի հիմնական նպատակը շահագրգիռ ստորաբաժանումների միջև համագործակցության կազմակերպումն է:

7. ՕԿԽ-ի գործառույթները նպատակաուղղված են իրենց կառույցներից տեղեկատվության հավաքմանը և դրանց օպերատիվ տրամադրմանը ՕԿԽ-ի մյուս անդամներին: ՕԿԽ-ի մյուս անդամներն ստացված տեղեկատվությունն անհապաղ փոխանցում են իրենց մարմիններին:

8. ՕԿԽ-ի անդամներին տեղեկացնում (իրազեկում) է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ ՀՀ ԶՈՒ) օպերատիվ հերթապահը: Օդանավի զավթման մասին տեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ-ի հերթապահին է փոխանցվում ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ի կարգավորումների միջոցով, եթե օդանավի զավթումը կատարվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածությունում կամ ՀՀ ԱԳՆ-ի միջոցով, եթե օդային տրանսպորտի զավթումն իրականացվել է ԱՊՀ երկրների օդային տարածությունում, ինչպես նաև կա հավանականություն, որ զավթված ինքնաթիռը կուղևորվի Հայաստանի Հանրապետության օդային տարածություն: ՕԿԽ-ի ղեկավարը վերադաս հրամանատարությանը զեկուցում է տիրող իրադրության, թռիչքի բարձրության, ուղղության և հնարավոր գործողությունների յուրաքանչյուր փոփոխության մասին:

9. Ռազմական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրականացման սպառնալիքի և (կամ) օդանավի (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում կազմակերպում են`

1) ստացված տեղեկության և դրա վերաբերյալ մանրամասների ճշտում, մասնավորապես՝

ա. զավթված (առևանգված) օդանավի տեսակը (ռազմական կամ քաղաքացիական),

բ. օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկության ստացման պահը՝ չվերթից առաջ, չվերթի ընթացքում կամ վայրէջք կատարելուց հետո,

գ. օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկության ստացման պահին օդանավի գտնվելու վայրը և ուղղությունը (ԱՊՀ մասնակից պետության օդային տարածությունում, ուղղությունը դեպի Հայաստանի Հանրապետություն` ըստ չվերթի, կամ ԱՊՀ մասնակից պետության օդային տարածությունում, ուղղությունը դեպի Հայաստանի Հանրապետություն` ըստ չվերթից շեղման, կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի ԱՊՀ մասնակից պետություն` ըստ չվերթի, և այլն),

դ. օդանավի զավթման հնարավոր պատճառները.

2) իրավապահ մարմինների, անվտանգության մարմինների, ՕԵՍ, ՕԵԿ մարմինների տարածքային ստորաբաժանումների օպերատիվ հերթապահների (հերթապահների) տեղեկացում, որոնց պատասխանատվության սահմաններում ծագել է օդանավի օգտագործմամբ ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիքի, և (կամ) իրականացվել է օդանավի զավթման (առևանգման) և օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրագործման համար օդանավի հնարավոր օգտագործման վերաբերյալ և (կամ) օդանավի զավթման (առևանգման) մասին լրացուցիչ տվյալների առկայության (ստացման, հաստատման) մասին տեղեկատվության ճշտում.

3) օդային տարածությունում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար օդանավի հնարավոր օգտագործման և (կամ) օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկության հավաստիության գնահատում.

4) օդային տարածությունում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար օդանավի օգտագործման և (կամ) օդանավի զավթման (առևանգման) սպառնալիքի սահմանում:

10. Օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիքը և (կամ) օդանավի զավթման (առևանգման) իրագործման սպառնալիքը սահմանվում են՝ կախված հետևյալ իրադրության մասին ստացված տեղեկությունների գնահատման և ստուգման արդյունքներից`

1) օդանավը շեղվում է թռիչքուղուց.

2) օդանավի անձնակազմը չի արձագանքում ՕԵՍ և ՕԵԿ (թռիչքների կառավարում) մարմինների ցուցումներին (հրահանգներին).

3) օդանավի անձնակազմի և ՕԵՍ ու ՕԵԿ (թռիչքների կառավարում) մարմինների միջև ռադիոկապը կորած է, իսկ օդանավի անձնակազմը շեղվել է նման դեպքերում նախատեսված գործողությունների կարգից.

4) օդանավի անձնակազմը ծանուցել է ՕԵՍ և ՕԵԿ (թռիչքների կառավարում) մարմիններին օդանավի կառավարման իրականացման մեջ անօրինական միջամտության գործողության մասին.

5) առանց ՕԵԿ մարմնի թույլտվության՝ օդանավի մոտեցում արգելված գոտու (թռիչքների սահմանափակման գոտի) կամ, առանց հատուկ թույլտվության, օդանավի ներխուժում արգելված գոտի (թռիչքների սահմանափակման գոտի).

6) օդանավի անձնակազմը չի կատարում կառավարման վերգետնյա կետերի ռադիոհրահանգները և (կամ) ռադիոհրահանգները և տեսողական ազդանշանները, որոնք գրավման համար արձակվել են ՀՀ ԶՈՒ-ի օդ բարձրացված օդանավերի կողմից.

7) ստացվել է (հաստատվել է) օդային տարածությունում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար օդանավի հնարավոր օգտագործման և (կամ) օդանավի զավթման (առևանգման) կամ օդանավի հնարավոր զավթման մասին օպերատիվ տեղեկատվություն.

8) օդանավը զավթված է և կառավարվում է կողմնակի անձանց կողմից.

9) օդային տարածությունում ահաբեկչական գործողության և (կամ) օդանավի զավթման (առևանգման) բացահայտ սպառնալիք է ստացվել:

11. Օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրագործման համար օդանավի հնարավոր օգտագործման և (կամ) օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկության հավաստիությունը, ինչպես նաև դրանց հնարավոր իրագործման սպառնալիքի հավաստիությունը որոշվում են ռազմական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված կարգով:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ի հերթապահ ռազմական կառավարման մարմինները կազմակերպում են օդային իրադրության մասին տեղեկատվության փոխանակում` միջազգային պայմանագրերին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ի զորքերի փոխգործակցության հերթապահ ուժերի գործողությունների պլաններին, ինչպես նաև ՀՕՊ ուժերի հերթապահների փոխգործողության կարգի մասին հրահանգներին (կանոնակարգերին) համապատասխան:

13. Օդանավի օգտագործմամբ և (կամ) դրա զավթման (առևանգման) միջոցով ահաբեկչական գործողություն իրագործելու սպառնալիքն առաջանալու դեպքում կազմակերպվում է տեղեկատվության անընդհատ փոխանակում` ստորև նշվածների միջև.

1) ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների.

2) Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ այն մասնակից պետությունների զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների, որոնց պատասխանատվության սահմաններում (պատասխանատվությունների հատման գծում) առաջացել է օդային տարածությունում ահաբեկչական գործողություն իրագործելու սպառնալիք և (կամ) օդանավի զավթում (առևանգում).

3) Հայաստանի Հանրապետության ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների և ԱՊՀ այն մասնակից պետությունների տարածքային անվտանգության (ներքին գործերի) մարմինների հերթապահների, որոնց պատասխանատվության սահմաններում առաջացել է ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիք և (կամ) օդանավի զավթում (առևանգում).

4) Հայաստանի Հանրապետության ռազմական կառավարման մարմինների օպերատիվ հերթապահների, ՕԵԿ գլխավոր (ազգային) կենտրոնների հերթապահ հերթափոխների ավագների և ՕԵԿ մարմինների հերթապահ հերթափոխների ավագների, որոնց պատասխանատվության սահմաններում առաջացել է ահաբեկչական գործողություն իրագործելու սպառնալիք և (կամ) օդանավի զավթում (առևանգում):

14. Օդանավի օգտագործմամբ և (կամ) դրա զավթման (առևանգման) միջոցով ահաբեկչական գործողություն իրագործելու սպառնալիքն առաջանալու դեպքում իրականացվում է օդանավի մասին (չվերթի համարը, տիպը, գրանցման (բորտային) համարը, օդանավի անձնակազմի հրամանատարի ազդականչը, գտնվելու վայրը, փաստացի ուղղությունը, թռիչքի արագությունն ու բարձրությունը) տեղեկատվության, ձեռնարկվող միջոցների, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, մասնավորապես`

1) տեղեկատվության ստացում ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ից օդանավի գրանցման պետության, օդանավի ուղևորների և անձնակազմի վերաբերյալ (անունը, ազգանունը, քաղաքացիությունը) և այդ տեղեկատվության փոխանցում այն պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնց քաղաքացիները գտնվում են օդանավում, կամ որում գրանցված է զավթված (առևանգված) օդանավը.

2) անհրաժեշտության դեպքում օտարերկրյա պետություններից դիվանագիտական ուղիներով փորձագիտական, մասնագիտական կամ տեխնիկական աջակցության հայցում.

3) օդանավը զավթած (առևանգած) անձի (անձանց) ինքնությունը պարզ լինելու դեպքում՝ աջակցություն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններին` այդ անձանց մասին առավել ամբողջական տեղեկատվություն ստանալու հարցում.

4) ըստ անհրաժեշտության՝ հայտարարության տարածում զանգվածային լրատվության միջոցներով (հեռուստատեսություն և ռադիո):

15. Տեղեկատվության փոխանցումը կատարվում է ռուսերենով:

16. Նշված տվյալներից որևէ մեկի բացակայությունը հիմք չէ տեղեկատվության փոխանակումից հրաժարվելու համար:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՕՊ ՈՒԺԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

17. Օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրագործման և (կամ) օդանավի զավթման (առևանգման) սպառնալիքի առաջացման դեպքում, այդ թվում՝ այդ օդանավով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու սպառնալիքի առկայության դեպքում՝

1) ռազմական կառավարման մարմինների հրամանատարական կետեր են ժամանում համապատասխան հրամանատարներ (պետեր).

2) իրազեկվում են ռազմական կառավարման վերադաս և փոխգործակցող մարմինները, ՕԵԿ և ՕԵՍ մարմինները, իրավապահ մարմինները, անվտանգության մարմինները, ինչպես նաև օդանավի ենթադրյալ թռիչքուղու որոնման և փրկման օպերատիվ մարմինները.

3) ՕԵԿ մարմինների, իրավապահ մարմինների և անվտանգության մարմինների հետ կազմակերպվում է անդադար փոխգործակցություն օդանավին վերաբերող գործողությունները համաձայնացնելու նպատակով.

4) ձեռնարկվում են օդանավի, դրա դասակարգման, ճանաչման, դրա հետ կապ հաստատելու և խախտումները դադարացնելու վերաբերյալ հրահանգների փոխանցման միջոցներ.

5) պատրաստության են բերվում օդանավի (թռչող սարքի) հավանական թռիչքուղու որոնողափրկարարական ուժերը.

6) պատրաստության են բերվում օդանավի (թռչող սարքի) հավանական թռիչքուղու ՀՕՊ-ի վերգետնյա ուժերն ու միջոցները՝ մարտական առաջադրանքներ կատարելու համար.

7) օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիք ներկայացնող և (կամ) անօրինական զավթման (առևանգման) ենթարկված օդանավի (թռչող սարքի) անձնակազմին հաղորդվում են միջազգային պրակտիկայում ընդունված՝ կառավարման վերգետնյա կետերի ռադիոհրահանգներ և (կամ) տեսողական ազդանշաններ, որոնք գրավման համար արձակվում են ԱՊՀ մասնակից պետությունների կամ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմաօդային ուժերի օդ բարձրացված օդանավերի կողմից.

8) անցկացվում են օդային տարածության մեջ օգտագործման անվտանգության ապահովման միջոցառումներ.

9) կազմակերպվում է օդանավի (թռչող սարքի) և ձեռնարկվող միջոցների մասին տեղեկատվության փոխանցում Հայաստանի Հանրապետության սահմանակից պետության ռազմական կառավարման մարմիններին՝ ՀՕՊ-ի միացյալ համակարգի զորքերի (ուժերի) փոխգործակցության պլանին, միջազգային պայմանագրերին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների փոխգործունեության կանոնակարգերին համապատասխան.

10) տեղեկատվությունն առաջինն ստանալու դեպքում ՃԿԿ-ի օպերատիվ հերթապահն այն փոխանցում է ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբին, ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հերթապահներին` համաձայն գործող հրահանգի.

11) այն դեպքում, երբ օդանավի զավթումը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ զավթած օդանավի երթուղին անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով, ապա ՀՀ ԱԻՆ-ի ստորաբաժանումները բերվում են պատրաստության և հետևում դեպքերի հետագա զարգացմանը` հնարավոր հետևանքների վերացման աշխատանքներին իրենց մասնակցությամբ (հրդեհի, պայթյունի, վթարային վայրէջքի և այլ դեպքերում ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ստորաբաժանումներն իրենց գործողությունները կատարում են համաձայն գործող հրահանգի):

18. Օդանավի (թռչող սարքի) օգտագործմամբ ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիքի և (կամ) օդանավի (թռչող սարքի) զավթման (առևանգման) սպառնալիքի կանխման համար ՀՀ ԶՈՒ-ի օդանավերի կիրառման հնարավորության բացակայության դեպքում կարող են կիրառվել ԱՊՀ մասնակից` սահմանակից պետության ԶՈՒ-ի (նաև Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմաօդային ուժերի) օդանավերը:

19. ՀՀ ԶՈՒ-ի օդանավերի կիրառման հնարավորության բացակայության դեպքում կիրառվում են ՀՕՊ-ի վերգետնյա ուժերի զենքերը, եթե ստեղծված իրադրությամբ պայմանավորված դրա վայրէջքի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհրաժեշտ բոլոր միջոցներն սպառվել են:

20. Ահաբեկչական գործողության իրագործման համար օդանավի հնարավոր օգտագործման և (կամ) օդանավի զավթման (առևանգման) մասին հավաստի տեղեկատվության բացակայության դեպքում ոչնչացման համար զենք և ռազմական տեխնիկա չեն կիրառվում:

21. Օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրագործման սպառնալիքի և (կամ) օդանավի զավթման (առևանգման) կանխման կամ օդային տարածությունում այդպիսի ահաբեկչական գործողության խափանման միջոցառումներ անցկացնելու ընթացքում իրականացվում է պաշտոնատար անձանց գործողությունների փաստաթղթայնացում (գրանցում)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

VI. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

22. Փոխգործակցության կատարելագործման, ինչպես նաև օդային տարածությունում ահաբեկչական գործողության իրագործման և (կամ) օդանավի զավթման (առևանգման) սպառնալիքի առաջացման դեպքում ռազմական կառավարման մարմինների համապատասխան գործողություններ ձեռնարկելու պատրաստության ստուգման նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեն ամեն տարի մշակում և անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված ուժերի՝ ՀՕՊ հերթապահների գործողություններին ուղղված համատեղ վարժություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան