Գլխավոր տեղեկություն
Համար
N 906-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.12.2013-20.02.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հոդ.826
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 906-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 82-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 329626880,0 դրամ, որից՝

1) ներկրված պարարտանյութի դիմաց սուբսիդիա տրամադրելու նպատակով՝ 283581440,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).

2) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 46045440,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարը` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար.

2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարը որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից 2013 թվականի ինն ամսում տրամադրել 877056000,0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:

(4-րդ կետը փոփ. 26.12.13 N 1483-Ն)

5. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 855,2 տոննա ազոտական պարարտանյութի բաշխումը կիրականացվի սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում և չիրացված 855.2 տոննա պարարտանյութի համար տրամադրված սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված դրամաշնորհը ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 82-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 8-րդ ենթակետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
 փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 22-ի N 906-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում աջակցելը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելն է:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

1) պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է (այսուհետ` մատակարար) հատկացնում 283581440,0 դրամ՝ 7308,8 տոննա 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (այսուհետ` պարարտանյութ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 855,2 տոննա ազոտական պարարտանյութի հետ միասին, ընդամենը 8164 տոննա, Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 50 կգ քաշով, 1 պարկը 6000 դրամ արժեքով վաճառելու համար.

2) պայմանագրային հիմունքներով որպես դրամաշնորհ մատակարարին է հատկացնում 46045440,0 դրամ՝ ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից հաստատված N 1 ձևերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո նախարարությունն այն 1-օրյա ժամկետում էլեկտրոնային փոստով ներկայացնում է մատակարարին.

4) մատակարար կազմակերպությունից էլեկտրոնային փոստով տեղեկատվություն է ստանում` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութի քանակների մասին.

5) ծրագրի իրականացման ընթացքի մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

6) ծրագրի ավարտից և մատակարար կազմակերպության կողմից հաշվետվությունները ներկայացվելուց հետո 1 ամսվա ընթացքում ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

3. Հայաստանի Հանրապետության մարզերում պարարտանյութի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝

1) հիմք ընդունելով համայնքներում 2012 թվականի աշնանը փաստացի կատարված հացահատիկային մշակաբույսերի ցանքերը` հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են 2013 թվականի աշնանացանի համար մարզին հատկացված ազոտական պարարտանյութի բաշխացուցակը՝ համաձայն N 1 ձևի, և ծրագրի հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից էլեկտրոնային փոստով ներկայացվում են մատակարարին.

2) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութի քանակությունները՝ համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակի վերաբերյալ վերաբաշխում կատարելու համար.

3) պարարտանյութի հատկացումը հողօգտագործողներին իրականացնում են` ելնելով վերջիններիս կողմից փաստացի մշակվող հողատարածքի չափից` 1 հեկտարի համար մինչև 300 կիլոգրամ նորմայով, առավելագույն քանակը սահմանելով 1 տոննա՝ իրականացնելով հսկողություն բաշխման գործընթացի նկատմամբ.

4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողներից ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը և ցուցակների կազմումը, որոնցում լրացվում են հողօգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները, մշակվող հողատարածքի չափը, ձեռք բերված ազոտական պարարտանյութի քանակը, վճարված գումարը, հողօգտագործողի ստորագրությունը և վճարման ամսաթիվը` համաձայն N 4 ձևի.

5) հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարի բանկային հաշվեհամարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.

6) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են ծրագրի շրջանակներում համայնքներում ազոտական պարարտանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու, ուսումնասիրություն կատարելու և հսկողություն իրականացնելու համար.

7) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված ազոտական պարարտանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և մատակարարին:

5. Մատակարարը պարտավոր է՝

1) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրել 2-85 ԳՈՍՏ-ի պահանջներին համապատասխան 7308,8 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 855,2 տոննա ազոտական պարարտանյութի հետ միասին, ընդամենը 8164 տոննա, սույն ծրագրով սահմանված գնով վաճառել Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության արդյունքները.

3) պարարտանյութի վաճառքն իրականացնել համայնքների ղեկավարների միջոցով` համաձայն մարզպետների կողմից հաստատված N 1 ձևերի և պարարտանյութի համար վճարում կատարած հողօգտագործողների ցուցակների (N 4 ձև).

4) պարարտանյութի վաճառքն իրականացնել 1 կիլոգրամը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով` 1 պարկը 6000 դրամ).

5) էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` ըստ մարզերի հավաքագրված գումարների և իրացված պարարտանյութի քանակների մասին.

6) մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարանին չիրացված խմբաքանակի մասին` համաձայն N 1 ձևի, վերաբաշխում կատարելու նպատակով.

7) ստուգել և անճշտություններ չհայտնաբերելու դեպքում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևերը և պատճենը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

8) ներկայացված N 3 ձևերում անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.

9) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` ըստ համայնքների հաստատված ազոտական պարարտանյութն ամբողջությամբ չվաճառվելու դեպքում չիրացված պարարտանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված դրամաշնորհը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 8164.0 տոննա պարարտանյութի վաճառքը մինչև 2013 թվականի հոկտեմբերի 30-ը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝

ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,

բ. ֆինանսական հաշվետվություն:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում, վերահսկողություն են իրականացնում ծրագրի կատարման նկատմամբ:

Աղյուսակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ

Մարզի անվանումը

Ազոտական պարարտանյութի՝ աշնան
գյուղատնտեսական աշխատանքների
համար հատկացված քանակը
(տոննա)

1.

Արագածոտն

400

2.

Արարատ

507

3.

Արմավիր

500

4.

Գեղարքունիք

1085

5.

Լոռի

1000

6.

Կոտայք

485

7.

Շիրակ

2600

8.

Սյունիք

400

9.

Վայոց ձոր

122,5

10.

Տավուշ

64,5

11.

ԼՂՀ

1000

 Ընդամենը

8164

(աղյուսակը փոփ. 26.12.13 N 1483-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Վ. Գաբրիելյան

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

ՀՀ ___________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 20    թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Հատկացված
ազոտական
պարարտանյութի
քանակը
(տոննա)

Հատկացված ազոտական
պարարտանյութի դիմաց
հավաքագրման
ենթակա գումարը
(դրամ)

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 Ընդամենը

   

 

 

Գյուղատնտեսության և

__________________________________

բնապահպանության վարչության պետ

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ ______________________ ՄԱՐԶԻ _____________________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Անձնագրի
տվյալները

Գնված
պարարտանյութի
քանակը

Ստորագրությունը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Ընդամենը

     

 

 

Համայնքի ղեկավար

______________________________________________

 

 (Կ.Տ.) (անունը, ազգանունը) (ստորագրությունը)

  Ձև N 3

 

Հաստատում եմ

մարզպետ

______________________

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի ազգանունը, անունը

Համայնքի համար նախատեսված քանակությունը

Համայնքում փաստացի վաճառված քանակությունը

Պարարտանյութ գնած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

             
             
             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

Մատակարար կազմակերպության անվանումը

____________________

 

(Կ.Տ.) (ստորագրությունը)

Ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ _______________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Հողօգտագործողի
անունը,
ազգանունը,
հայրանունը

Հողօգտագործողի անձնագրի տվյալները

Մշակվող հողատարածքի չափը
(հա)

Ազոտական պարարտա-նյութի քանակությունը
(կգ)

Ազոտական պարարտանյութի դիմաց վճարված գումարը
(դրամ)

Վճարման ամիսը, ամսաթիվը

Հողօգտագործողի
ստորագրությունը

               
               
               
               
               
               
               
               
               

 

Համայնքի ղեկավարի ստորագրությունը

______________________________________________

 

 (Կ.Տ.) (ստորագրությունը)

(հավելվածը փոփ. 26.12.13 N 1483-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 22-ի N 906-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի
ֆինանսավորման աղբյուրներն ու
դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
 (մուտքերի ավելացումը և ելքերի
նվազումը նշված են դրական
նշանով, իսկ մուտքերի նվազումը
և ելքերի ավելացումը` փակագծերում)

 

ինն ամիս

տարի

     

 ԸՆԴԱՄԵՆԸ

-

-

այդ թվում՝

   

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

-

-

այդ թվում՝

   

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

-

-

այդ թվում՝

   

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում

(877,056,000.0)

(877,056,000.0)

«Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ

(877,056,000.0)

(877,056,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն

(877,056,000.0)

(877,056,000.0)

2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր

-

877,056,000.0

որից`

   

 «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ

 

877,056,000.0

2.6. Այլ

877,056,000.0

 

ժամանակավորապես ազատ միջոցներ

877,056,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Վ. Գաբրիելյան