Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 299-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.28/35(479).1 Հոդ.347.36
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013514

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 299-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նվազեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների ծախսատարությունը և խթանել Հայաստանի Հանրապետության դրամով միջոցների հասանելիությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետը, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 24-րդ կետում «4» թիվը փոխարինել «2» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի փետրվարի 12-ից և տարածվում է 2014 թվականի փետրվարի 12-ից 2014 թվականի մարտի 11-ն ընկած և դրան հաջորդող հաշվետու ժամանակահատվածների համար (ըստ պահուստավորման օրացույցի) բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում իրականացման ենթակա պարտադիր պահուստավորման հետ կապված հարաբերությունների վրա: 2014 թվականի հունվարի 15-ից 2014 թվականի փետրվարի 11-ն ընկած հաշվետու ժամանակահատվածի համար բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց 2014 թվականի փետրվարի 12-ից 2014 թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխման ենթակա պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 4 տոկոսի չափով:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան