ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում՝ (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հավելվածի 70.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով։
2. Հավելվածը լրացնել 70.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
|
: |
3. Հավելվածը լրացնել 120.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
|
: |
4. Հավելվածի 145-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով։
5. Հավելվածի 145.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով։
6. Հավելվածի 157.1-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով։
7. Հավելվածը լրացնել 270.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
|
: |
8. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «983» թիվը փոխարինել «990» թվով։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |