Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-65
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.1992-15.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992.01/1-2(1005-1006) Հոդ.23
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.01.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժ ներկայացվող դիմումներով պետական տուրքը պետական բյուջե հաշվանցելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում քննարկվող գործերի համար պետական տուրքը վճարվում կամ բռնագանձվում է հանրապետական բյուջե` ռուբլով կամ արտարժույթով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

20 հունվարի 1992 թ.

ՆՀ-65