Գլխավոր տեղեկություն
Համար
N 1375-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.18/67(1007).1 Հոդ.1156.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1375-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 18,386,400.0 հազ. դրամ բյուջետային վարկ, որից 10,386,400.0 հազ. դրամը` տարեկան 7, իսկ 8,000,000.0 հազ. դրամը` տարեկան 6.25 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը մարման ժամկետով, առանց գրավի, վարկի հիմնական գումարը վարկի մարման վերջնաժամկետում միանվագ մարելու, իսկ հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2014 թվականի մարտի 15-ից մարելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ կնքելով համապատասխան պայմանագիր:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան