Գլխավոր տեղեկություն
Համար
N 1419-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1419-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը նշված գնումներն իրականացնել առանց ֆինանսական միջոցներ հատկացված լինելու հանգամանքի՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով` պայմանով, որ նշված աշխատանքների ֆինանսավորման գումարը կնախատեսվի 2014 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնման պայմանագրերը կնքել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1419-Ա որոշման

 

Անհետաձգելի համարված աշխատանքների ցանկը

 

Անվանումը

Գնման ձևը

Չափման միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը(հազ. դրամ)

Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

-

1.Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում

     

-

Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում`

-

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև օդանավակայանի մուտքի և օղակաձև հրապարակի վերանորոգման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

-

Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն հարակից Աբովյան փողոցի և Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին հարակից Ֆուրմանով փողոցի և տարածքի վերանորոգման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

-

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի և Գյումրի քաղաքի փողոցների նշագծում

ԲԸԱՀ

դրամ

1

-

Ավտոճանապարհների նախագծում, նախագծերի փորձաքննություն, այդ թվում`

     

-

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև օդանավակայանի մուտքի և օղակաձև հրապարակի վերանորոգման աշխատանքների նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

-

Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն հարակից Աբովյան փողոցի և Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին հարակից Ֆուրմանով փողոցի և տարածքի վերանորոգման աշխատանքների նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

-

Տեխնիկական հսկողության ծառայություններ, այդ թվում`

     

-

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհից դեպի Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև օդանավակայանի մուտքի և օղակաձև հրապարակի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1

-

Գյումրի քաղաքի Ամենափրկիչ եկեղեցուն հարակից Աբովյան փողոցի և Գյումրի քաղաքի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի շենքին հարակից Ֆուրմանով փողոցի և տարածքի վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1

-

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան