ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2013 թվականի N 1104-Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2013 թվականի դեկտեմբերի 2-5-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Եվրոպական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից իրականացվող Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքների ՍԻԳՄԱ ծրագրի չորրորդ տարեկան համաժողովին, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների կառավարման խորհրդի նիստին ու մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|