Գլխավոր տեղեկություն
Համար
N 1430-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1430-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով սահմանված առավելագույն գների և սահմանված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և գներով ապրանքատեսակներ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1430-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ձեռք բերվող ապրանքի

 անվանումը

Չափի միա-վորը

Քանակը

Միավորի գինը

Տեխնիկական բնութագիրը

1.

Գրասեղան

հատ

4

86000

Գրասեղան mdf-ից , չափերը` 140*65*75 (սմ),երեսամասը հաստեցված պրոֆիլով,աջ կողմում դարակաշար՝ փականով, եզրաժապավենը՝ PVC, կից լինի գնդիկավոր ակերով տակդիր համակարգչի համար, գույնը` փայտի, բաղկացած կցասեղանից: Կցասեղան mdf-ից, չափերը` 80*40*65 (սմ), երեսամասը հաստեցված պրոֆիլով, մեկ դարակաշարով, գույնը՝ փայտի, եզրաժապավենը՝ PVC

2.

Գրասեղան

հատ

2

78000

Գրասեղան mdf-ից, չափերը` 160*70*75(սմ), երեսամասը հաստեցված պրոֆիլով, աջ կողմում դարակաշար՝ փականով, եզրաժապավենը՝ PVC, կից լինի գնդիկավոր ակերով տակդիր համակարգչի համար, գույնը՝ փայտի, բաղկացած դիմադիր սեղանից: Դիմադիր սեղան mdf-ից, չափերը` 70*70*70 (սմ), երեսամասը հաստեցված, գույնը՝ փայտի եզրաժապավենը՝ PVC

3.

Գրասեղան

հատ

1

260000

Գրասեղան mdf-ից , չափերը` 200*80*75 (սմ),երեսամասը կողերի հետ հաստեցված պրոֆիլով 10 (սմ), առանձին գնդիկավոր ակերով դարակաշար` փականով, եզրաժապավենը` PVC, կից լինի գնդիկավոր ակերով տակդիր համակարգչի համար, գույնը` փայտի, բաղկացած կցասեղանից և դիմադիր սեղանից: Կցասեղան mdf-ից, չափերը` 150*50*65 (սմ), երեսամասը կրկնակի հաստեցված պրոֆիլով, մեկ դարակաշար, գույնը` փայտի, եզրաժապավենը` PVC: Դիմադիր սեղան mdf-ից, չափերը` 120*80*65 (սմ), երեսամասը կրկնակի հաստեցված պրոֆիլով, գույնը` փայտի, եզրաժապավենը` PVC

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան