Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1279-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և կոնցենսիոն կառավարման պայմանագրով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կենտրոնական կաթսայատան շարժական գույքը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, հանել կոնցենսիոն ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Գևորգ Ալբերտի Պետրոսյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Տ. Պետրոսյան 15, անձնագիր՝ AM 0250343, տրված` 057-ի կողմից, 31.03.2011 թ.) (այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 4077 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 4077 հազ. դրամ.

3) որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման` գնորդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` այն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1279-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` ուղղակի վաճառքի ձԵՎով օտարման ենթակա շարժական գույքի

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Միավորի վաճառքի գինը (դրամ)

1

2

3

4

1.

Շոգեկաթսա ДКБр-10/13 ՏԵ-16

3

650000

2.

Մազութի ֆիլտր

1

38000

3.

Շոգեջեռուցիչ ՊՊ-1-53,7

2

60000

4.

Պոմպ ԿՆՍ-100

1

7000

5.

Պոմպ ՑՆՍԳ60/198

1

10500

6.

Պոմպ ՑՆՍԳ38/198

1

15000

7.

Պոմպ Դ350/50

1

9000

8.

Պոմպ Դ320/50

1

8000

9.

Պոմպ` խորքային ԷՑՎ

1

62000

10.

Պոմպ 1HP

2

9000

11.

Պոմպ Դ350

1

12000

12.

Պոմպ ԷՑՎ-8

1

15000

13.

Ծխածուծ Դն12,5 ձախ

1

50000

14.

Կենտրոնական ջերմակետ (2 հարկ)

1

28000

15.

Բոյլեր` ջրագոլորշային

1

102000

16.

Պոմպ Կ/290/30

1

9000

17.

Էլեկտրական շարժիչ 75 կՎտ

1

40000

18.

Ջրատաքացուցիչ (բոյլեր) Ֆ=14 մ2

2

15000

19.

Կենտրոնախույս պոմպ 3-K-9

2

22000

20.

Պոմպ Կ 160/20` ջրային

1

12000

21.

Բոյլեր` ջրային

1

15000

22.

Ջրատաքացուցիչ (բոյլեր) Ֆ=7 մ2

2

80000

23.

Պոմպ կ 8-12

1

5000

24.

Պոմպ կ 90-30

3

12000

25.

Պոմպ` կենտրոնախույս 3 K-6

1

25000

26.

Պոմպ ԷՑՎ-10

2

12000

27.

Պոմպ ԷՑՎ-8

4

10000

28.

Պոմպ ԿՆՍ 210/90

1

10000

29.

Պոմպ` բիտումի ԴՍ 127 ԱՄՆ

1

25000

30.

Պոմպ` ջրի

3

7000

31.

Էլեկտրական պոմպ KMBR-80

1

12000

32.

Պոմպ կ 20/30

1

6000

33.

Էլեկտրական շարժիչ 97 կՎտ

1

35000

34.

Պոմպ ԱՆՍ 60

1

8000

35.

Ջեռուցիչ ՊՊ 2.17.2

8

5000

36.

Պոմպ

6

5000

37.

Պոմպ 8K-12

1

4000

38.

Ջեռուցիչ ՊՊ 25/6

1

14000

39.

Պոմպ` առանց շարժիչի

1

5500

40.

Պոմպ r 20/16

1

8500

41.

Ջեռուցիչ ՊՊ

2

40000

42.

Պոմպ ֆգ 144/46

1

8000

43.

Պոմպ 1,5 Կ 6

1

5000

44.

Էլեկտրական շարժիչ` 55 կՎտ

1

38000

45.

Պոմպ Կ 8/18

4

5000

46.

Էլեկտրական շարժիչ 18.5 կՎտ

1

16000

47.

Պոմպ Կ 20/30

5

6000

48.

Պոմպ C 2/25 բ

1

4000

49.

Գազազոդման ապարատ

2

25000

50.

Պոմպ Կ 45/30

2

7500

51.

Ջրատաքացուցիչ

1

17500

52.

Էլեկտրական շարժիչ` 7,5 կՎտ

1

12000

53.

Էլեկտրական շարժիչ` 11 կՎտ

2

15000

54.

Պոմպ 1,5 Կ 6

1

4000

55.

Աստիճան Ս/ն 2բ

1

9000

56.

Պոմպ Կ 90/155

1

8000

57.

Ջեռուցիչ ՕՍS 36-588-68

2

44000

58.

Ջեռուցիչ ՕՍS

5

20000

59.

Ջեռուցիչ ՕՍS 34-588-68

2

30000

60.

Պոմպ 60

2

6000

61.

Ջեռուցիչ ՊՄ 756

1

22000

62.

Պոմպ K 45/30

1

8000

63.

Էլեկտրական շարժիչ M 2

2

22000

64.

Էլեկտրական շարժիչ

2

20000

65.

Ջեռուցման ցանց` 600 գծմ

600 գծմ

300

66.

Տաք ջրի կոմունիկացիա

1

73000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան