Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.12.2013-26.05.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.29/42(916).1 Հոդ.942
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 968-Ն

 

ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220870 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԼԻԿՅՈՐՆԵՐԻ ԵՎ 220890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ` ՄԻՆՉԵՎ 9 ՏՈԿՈՍ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ` ՄԻԱՅՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽԱՂՈՂԻ) ԹՈՐՎԱԾ 40 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ) ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա տրամադրելու հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան պետական կառավարման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին տրամադրել լիցենզավորված անձանց մասին տեղեկատվություն՝ լիցենզիան տրամադրելուց հետո 5-օրյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 968-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 220870 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԼԻԿՅՈՐՆԵՐԻ ԵՎ 220890 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ` ՄԻՆՉԵՎ 9 ՏՈԿՈՍ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՍՊԻՐՏԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ` ՄԻԱՅՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽԱՂՈՂԻ) ԹՈՐՎԱԾ 40 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՍՊԻՐՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ) ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի (այսուհետ՝ թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի) արտադրության լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

3. Թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով, անժամկետ:

4. Բարդ լիցենզիան տրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 19.12.13 N 1449-Ն)

5. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(5-րդ կետը խմբ. 19.12.13 N 1449-Ն)

 

II. ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրությունը պետք է ապահովված լինի լաբորատորիայով` արտադրանքի քիմիական և տեխնոլոգիական հսկման նպատակով:

 

III. ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության լիցենզավորման համար հայտատուն ներկայացնում է՝

1) հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 968-Ն որոշման N 2 հավելվածի ձևի, նշելով`

ա. իրավաբանական անձը` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անհատ ձեռնարկատերը` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1449-Ն)

3) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) հայտարարություն արտադրանքի քիմիական և տեխնոլոգիական հսկման լաբորատորիայի առկայության մասին:

(7-րդ կետը փոփ. 19.12.13 N 1449-Ն)

8. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

IV. ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Լիազոր մարմինը լիցենզիա տալու, լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

9.1. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզավորող մարմնի` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:

(9.1-ին կետը լրաց. 19.12.13 N 1449-Ն)

9.2. Օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:

(9.2-րդ կետը լրաց. 19.12.13 N 1449-Ն)

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դրանում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալուց հետո հայտատուն օրենքով նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի 10-րդ կետի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ, դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(10-րդ կետը փոփ. 19.12.13 N 1449-Ն)

11. Սույն կարգով սահմանված լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է` լիցենզավորող մարմնի որոշմամբ:

12. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել՝ օրենքով սահմանված կարգով:

 

V. ԹՈՐԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԽՄՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԷԹԻԼԱՅԻՆ ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

14. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման լիցենզիա ստացած անձը պարտավոր է պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային նորմերը և կանոնները:

 

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 19.12.13 N 1449-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 968-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատու

_______________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

2. Գտնվելու վայրը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը _______________________________

_______________________________________________________________________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է իրավաբանական անձը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

5. Պետական գրանցման կամ հաշվառման համարը _______________________________________

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1449-Ն)

2) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ

իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) հայտարարություն արտադրանքի քիմիական և տեխնոլոգիական հսկման լաբորատորիայի

առկայության մասին:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ։

 

ՀԱՅՏԱՏՈՒ

______________________

(պաշտոնը)

___________________

(ստորագրությունը)

________________

(անունը, ազգանունը)

 
 ____ __________________ 20  թ.

(հավելվածը փոփ. 19.12.13 N 1449-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 968-Ն որոշման

 

 Ձև

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000

 

Տրված է _____ __________________ 20  թ.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Լիցենզավորված անձը ______________________________________________________________

(իրավաբանական անձի լրիվ անվանումը) (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 _______________________________________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը)                    (ֆիզիկական անձի բնակության վայրը)

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________________________

(հասցեն)

Գործողության ժամկետը՝ անժամկետ:

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

___________________

(ստորագրությունը)

_______________

(անունը, ազգանունը)

     

Կ. Տ.

   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2016, N 516-Ն 26.05.2016, N 968-Ն
19.12.2013, N 1449-Ն 27.12.2013, N 968-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան