ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2013 թվականի N 1194-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ Հ. ՉԻԹՉԻԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` Հայաստանի Հանրապետություն ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Հ. Չիթչիանի գլխավորած պատվիրակության՝ 2013 թվականի նոյեմբերի 21-23-ը Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում կեցության, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման, արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 4777500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|