Գլխավոր տեղեկություն
Համար
N 1926-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.12.2013-26.05.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.27/5(879).1 Հոդ.70.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1926-Ն

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1346-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզիայի ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1346-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 22-ի N 1926-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների (այսուհետ՝ կենսապատրաստուկներ) արտադրության լիցենզավորման գործընթացը:

2. Կենսապատրաստուկների արտադրության համար լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով, անժամկետ:

3. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(3-րդ կետը խմբ. 19.12.13 N 1467-Ն)

4. Կենսապատրաստուկների արտադրությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված վայրում:

 

II. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Կենսապատրաստուկների արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

6. Լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա առնվազն 3 մասնագետ՝ հետևյալ մասնագիտական կրթությամբ և աշխատանքային ստաժով՝

1) բժշկական կամ անասնաբուժական կամ կենսաբանական բարձրագույն կրթություն.

2) մանրէակենսաբանական կամ վիրուսաբանական, կամ սնկաբանական, կամ շճաբանական հետազոտությունների իրականացման կամ կենսատեխնոլոգիայի բնագավառում առնվազն 3 տարվա մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժ:

7. Մասնագիտական որակավորումն ստուգվում է հայտատուի ներկայացրած մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ստուգման միջոցով:

8. Կենսապատրաստուկների արտադրությունը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով:

 

III. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

9. Կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման համար հայտատուն ներկայացնում է՝

1) հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով`

ա. իրավաբանական անձը` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անհատ ձեռնարկատերը` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1467-Ն)

3) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) համապատասխան գործունեություն իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի.

5) մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը.

6) աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը:

(9-րդ կետը լրաց., փոփ. 19.12.13 N 1467-Ն)

10. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

IV. ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Լիազոր մարմինը լիցենզիա տալու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողով), որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

11.1. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել լիցենզավորող մարմնի` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ձևով տեղեկացումն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:

(11.1-ին կետը լրաց. 19.12.13 N 1467-Ն)

11.2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:

(11.2-րդ կետը լրաց. 19.12.13 N 1467-Ն)

12. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզիան ստորագրվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դրանում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ՝ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալուց հետո հայտատուն օրենքով նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը չի ներկայացրել.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի 6-րդ ու 9-րդ կետերի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ, դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(13-րդ կետը փոփ. 19.12.13 N 1467-Ն)

14. Սույն կարգով սահմանված լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

15. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել՝ օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________________________

_______________________________________________________________________________________

 

Կազմակերպական-իրավական ձևը _______________________________________________________

______________________________________________________________________________________

 

2. Գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը ___________________

______________________________________________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է իրավաբանական անձը __

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

4. Պետական գրանցման համարը

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

 

□ ստուգաչափման մասին վկայականները,

 

□ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ

       իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

 

□ մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,

 

□ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ____________________

_______________________

 (ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)


____ __________________ 20  թ.

 

 

(ձևը լրաց., փոփ. 19.12.13 N 1467-Ն)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը __________________________________

________________________________________________________________________________________

 

2. Բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը ___________________

_________________________________________________________________________________________

 

3. Անձնագրի տվյալները ___________________________________________________________________

 

4. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որին հավակնում է անհատ ձեռնարկատերը (ֆիզիկական անձը) ________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

 

5. Պետական հաշվառման համարը,

 

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

 

□ ստուգաչափման մասին վկայականները,

 

□ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ

       իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

 

□ մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,

 

□ աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

   Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ____________________

_______________________

 (ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)


____ __________________ 20  թ.

 

 

(ձևը լրաց., փոփ. 19.12.13 N 1467-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 19.12.13 N 1467-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 22-ի N 1926-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված է _____ __________________ 20  թ.

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _________________________________________

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________________

______________________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը __________________________________________________

______________________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ:

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ՊԵՏ

__________________ (ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

  

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

 դեկտեմբերի 22-ի N 1926-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված է _____ __________________ 20  թ.

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը __________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ____________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը՝ անժամկետ:

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

ՊԵՏ

__________________ (ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2016, N 516-Ն 26.05.2016, N 1926-Ն
19.12.2013, N 1467-Ն 28.12.2013, N 1926-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան