Գլխավոր տեղեկություն
Համար
N 1420-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1420-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման աշխատանքների շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման համար 2013 թվականի հուլիսի 30-ին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԲԸԱՀԱՇՁԲ-13/71, «Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԲԸԱՀԾՁԲ-13/71-1 և «Պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ- ԲԸԱՀԾՁԲ-13/71-2 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մեկ անգամ՝ մինչև 2014 թվականի օգոստոսի երրորդ տասնօրյակը:

2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի գծով ֆինանսավորումներն իրականացնել 2013 թվականի ընթացքում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության 2013 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումների շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 20

Երևան

.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան